Իսրայելի պատվիրակությունը մեկնում է Կահիրե՝ Գազայի հարցով բանակցությունների
Իսրայելցի բանակցողները Մոսադի տնօրեն Դեյվիդ Բարնեայի գլխավորությամբ մեկնել են Եգիպտոսի մայրաքաղաք՝ շարունակելու Գազայի հատվածում զինադադարի շուրջ բանակցությունները։ Այս մասին հինգշաբթի հայտնել է The Times of Israel-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Պարբերականը չի հստակեցնում, թե արդյոք մյուս պատվիրակություններն էլ են գտնվում Կահիրեում։ Սակայն, ըստ CNN-ի, ԱՄՆ-ը, հանդես գալով որպես միջնորդ, համաձայնել է իր բանակցողներին Եգիպտոս ուղարկել։ Ամերիկյան պատվիրակությունը, պարբերականի տվյալներով, կրկին կգլխավորի ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բերնսը։
Միևնույն ժամանակ, The National-ն ավելի վաղ, վկայակոչելով աղբյուրներ, հայտնել էր, որ զինադադարի բանակցությունների փուլը, որը պետք է սկսվեր հինգշաբթի օրը Կահիրեում, հետաձգվել է հաջորդ շաբաթ, որպեսզի կողմերը ժամանակ ունենան քննարկելու նոր առաջարկները։
Գազայի հարցով մի քանի ամիս շարունակվող բանակցային գործընթացում ներգրավված են հակամարտող կողմերը՝ Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը, ինչպես նաև միջնորդները՝ Եգիպտոսը, Կատարը և ԱՄՆ-ը։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է քննարկվել ՔՊ Նախաձեռնող խմբի նիստին
Օգոստոսի 22-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագ...
Վենեսուելայի Գերագույն դատարանը Մադուրոյին ճանաչել է որպես ընտրված նախագահ մինչև 2031 թվականը
Գերագույն դատարանը Նիկոլաս Մադուրոյին ճանաչել է որպես Վենեսուելայի ընտրված նախագահ 2025-2031 թվականների համար։ Այս...
Մինեսոտայի նահանգապետը համաձայնել է առաջադրվել ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում
Չորեքշաբթի երեկոյան Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցը պաշտոնապես համաձայնել է նոյեմբերին կայանալիք ընտրություններում Դեմո...
Պատրիարք Կիրիլը դիմել է կրոնական առաջնորդներին և միջազգային կազմակերպություններին
Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը շաբաթ դիմել է տեղական ուղղափառ եկեղեցիների ղեկավարներին, Հռոմի պապ Ֆրանցիսկոսին...