ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գնում եք Ամերիկա 1000 դոլար աշխատում, գալիս եք 50 դոլարն ուզում եք մեզ վրա մի միլիոնի տեղ ծախեք. Փաշինյանը՝ այգավանցուն
Երեկ Նիկոլ Փաշինյանի՝ Այգավան կատարած այցի ժամանակ բնակիչներից մեկն ասել է, որ կառավարությունը ոչինչ չի արել գյուղի համար։
«Գնում եք էնտեղ 1000 դոլար աշխատում, գալիս եք 50 դոլարն ուզում եք մեզ վրա մի միլիոնի տեղ ծախեք։ Ուկրաինայում, Ռուսաստանում, Ամերիկայում որևէ մեկը չի կարա Հայաստանի համար ավելի մեծ բան արած լինի, քան ՀՀ–ում աշխատող, հարկ վճարող քաղաքացին։ Ոչ մի բան խնդրելու կարիք չկա, մենք առանց խնդրելու ամեն ինչ անում ենք, բոլոր ծրագրերն ընթացքի մեջ են»,–ասաց Նիկոլ Փաշինյանը՝ իմանալով, որ գյուղի բնակիչը Ուկրաինայում է աշխատում։ Այգավանի բնակչի պնդմանն այն մասին, որ ինքը ԱՄն–ում ապրելու հնարավորություն ունի, սակայն Հայաստանում է այս պահին ապրում, Փաշինյանը պատասխանեց. «Ուզում ես, գնա՛, ապրի՛, էդ էլ մի ծախեք ինձ վրա, որ եկել ես էստեղ ապրում ես, ինձ լավություն ես անում»։
Այգավանի բնակիչը նշեց, որ գյուղում 10-15 գործարար կա, որոնք պատրաստ ենք աջակցել սպորտդպրոցի կառուցմանը, Փաշինյանն էլ ի պատասխան ասաց. «Որքան գործարարաները դնեն, ես կրկնապատիկը կտամ։ Հեռախոսիս համարը կտամ, բայց հետո հրապարակելու եմ, թե Այգավանի դրսի գործարարները գյուղի համար ինչքան փող են հավաքել»։ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի աշխատակիցներից մեկն էլ գյուղացիներին ասաց, որ երեսուն տարիների ընթացքում Այգավանում ոչինչ չի արվել, իսկ վերջին երեք տարիների ընթացքում գյուղը բարեկարգվել է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նշանակում է՝ պետությու՞նը պետք է զբաղվի անասնապահությամբ․ ո՞վ անի՝ ԱԳՆ-՞ն». Փաշինյան
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը անասնաբուծության խթանման ծրագրի քննարկման ժամանակ հետաքրքրվել է՝ ճիշտ չէ՞ր լինի, եթե պետությ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեզնից բացի՝ հայերն ո՞ւմ են պետք․ ոչ ոքի». Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ որոշ հետխորհրդային երկրներ ձգտում են շահ ստանալ Ռուսաստանից՝ փոխար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը հայտարարել է, որ Բաքու այցից հետո կհանդիպի Փաշինյանի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ալիեւի հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին:Պուտինն ասել է, որ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը Հայաստանին նվիրաված բանաստեղծություն է գրել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում նշել է, որ բանաստեղծություն է գրել՝ նվիրված...