ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեզնից բացի՝ հայերն ո՞ւմ են պետք․ ոչ ոքի». Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ որոշ հետխորհրդային երկրներ ձգտում են շահ ստանալ Ռուսաստանից՝ փոխարենը ոչինչ չառաջարկելով։ Այս մասին նա հայտնել է «Ռոսիա» հեռուստաալիքի հարցազրույցում:
Նա իրեն թույլ է տվել հերթական անընդունելի եւ կոպիտ արտահայտությունն անել Հայաստանի հասցեին։
«Ո՞ւմ են պետք հայերը՝ մեզանից բացի։ Ոչ մեկին։ Թող զարգացնեն իրենց տնտեսությունը եւ կողմնորոշվեն իրենց ռեսուրսներով։ Ի՞նչ Ֆրանսիա կամ Մակրոն։ Վաղը նա չի լինի, եւ բոլորը կմոռանան Հայաստանի մասին»,- ասել է Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահի խոսքով՝ նրանք ՌԴ-ի հետ միասին փաստացի «նույն նավակում են»։
«Եթե այն շրջվի, մենք միասին կխորտակվենք։ Չարժե թաքցնել մեր դաշնակցային հարաբերությունները։ Մենք մեզ որոշ այլ պետությունների պես չենք պահում, որոնք ցանկանում են միայն վերցնել Ռուսաստանից՝ ոչինչ չտալով»,- ասել է Լուկաշենկոն։
Նրա կարծիքով՝ այս իրավիճակը չի կարող շարունակվել։
«Եկեք միասին լինենք։ Ժամանակը սարերի հետեւում չէ, երբ ստիպված եք լինելու դիմել Ռուսաստանին աջակցության համար։ Ճգնաժամի դեպքում, ինչպես եղավ Ղազախստանում, բոլորը դիմում են Պուտինին օգնության համար։ Եվ մենք (ՀԱՊԿ-ը) արագ արձագանքեցինք՝ այնտեղ ուղարկելով ուժեր եւ հանդարտեցնելով անկարգությունները»,- նշել է նա։
Նա վստահություն է հայտնել, որ ծայրահեղ դեպքերում ԱՊՀ երկրները նորից կդիմեն Ռուսաստանին եւ Բելառուսին օգնության համար։
Բելառուսի նախագահն ընդգծել է տնտեսական կապերի պահպանման կարեւորությունը հետխորհրդային տարածքում։
«Ո՞վ է սպասում Ղազախստանի կամ Ուզբեկստանի ապրանքներն Ամերիկայում կամ ԵՄ-ում։ Ոչ, նրանք ձգտում են վաճառել Ռուսաստանում։ Մենք ընդհանուր շուկա ունենք, եւ այն կորցնելը նպատակահարմար չէ»,- ավելացրել է Լուկաշենկոն։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը հայտարարել է, որ Բաքու այցից հետո կհանդիպի Փաշինյանի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ալիեւի հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին:Պուտինն ասել է, որ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը Հայաստանին նվիրաված բանաստեղծություն է գրել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում նշել է, որ բանաստեղծություն է գրել՝ նվիրված...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանից դուրս ճանապարհները լավ վիճակում են. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել․ «44 կմ ճանապարհների ստուգատես. Երևանից դու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նշանակում է՝ պետությու՞նը պետք է զբաղվի անասնապահությամբ․ ո՞վ անի՝ ԱԳՆ-՞ն». Փաշինյան
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը անասնաբուծության խթանման ծրագրի քննարկման ժամանակ հետաքրքրվել է՝ ճիշտ չէ՞ր լինի, եթե պետությ...