ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գրոզնիում նոր մզկիթ այցելելիս համբուրել է Ղուրանը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գրոզնիում Իսա մարգարեի նոր մզկիթ այցելելիս համբուրել է Ղուրանը։
Հիշեցնենք, որ երեքշաբթի ՌԴ նախագահ Պուտինը 13 տարվա մեջ առաջին անգամ այցելել է Չեչնիա։ Հանրապետության մայրաքաղաքում նա Ռամզան Կադիրովի և հոգեւոր դասի ներկայացուցիչ Սալահ Մեժիևի հետ այցելել է Իսա մարգարեի նոր մզկիթ։ Չեչնիայի ղեկավարը և մահմեդականների հոգևոր վարչության նախագահը Ռուսաստանի առաջնորդին են հանձնել Չեչնիայի պատվավոր քաղաքացու կրծքանշանը։
Նախագահը մզկիթին նվիրել է ձեռագործ Ղուրան։ Սալահ Մեժիևը նրա համար հատված է կարդացել, որից հետո Պուտինը համբուրել է Ղուրանը։ Նա նաև նշել է, որ մզկիթը կառուցվել է ուզբեկական ոճով եւ այն շատ գեղեցիկ է:
Բացի այդ, Պուտինը շնորհակալություն է հայտնել Չեչնիայի մուֆթիին Ռուսաստանում բազմազգ խաղաղության ամրապնդմանն ուղղված աշխատանքի համար, գրում է ՌԻԱ Նովոստին։
Հիշեցնենք, որ երեկ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում նախագահ Պուտինը Ադրբեջան պաշտոնական այցի ժամանակ Բաքվում այցելել էր ուղղափառ եկեղեցի: Ուշագրավ դետալ էր տեսանելի, նրա հետ միասին ուղղափառ եկեղեցում մոմ վառեց նաեւ Իլհամ Ալիեւը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ–ի առջև դռները բաց են ՀԱՊԿ–ում լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար. Զախարովա
Արեւմուտքի ռուսաֆոբ նկրտումները, այդ թվում՝ Հարավային Կովկասում, չեն անհետացել։ Մենք բազմիցս անդրադարձել ենք արևմտյան եր...
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանում և նրա սահմաններից դուրս 400 մարդու և իրավաբանական անձանց նկատմամբ։ Այս մասին...
Իսրայելի ԱԳՆ-ն զգուշացնում է Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին ուշադիր լինել
Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը նախազգուշացրել է իսրայելցիներին, որոնք գտնվում են Իրանին սահմանակից երկրներում,...
Բոլոր «կարմիր կոճակներն» արդեն սեղմված են, մնում է սեղմել միայն «ամենակարմիրը». Լուկաշենկո
Բելառուսը Ուկրաինայի հետ սահմանին կօգտագործի ավելի քան 20 բրիգադներ և գումարտակներ՝ ներխուժումը կանխելու համար:Այս մասին...