ՀՀ–ի առջև դռները բաց են ՀԱՊԿ–ում լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար. Զախարովա
Արեւմուտքի ռուսաֆոբ նկրտումները, այդ թվում՝ Հարավային Կովկասում, չեն անհետացել։ Մենք բազմիցս անդրադարձել ենք արևմտյան երկրների ապակառուցողական գործունեությանը տարածաշրջանում և մանրամասն մեկնաբանություններ ենք տվել այս հարցում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հենց այս տեսանկյունից, այս պարադիգմով է կառուցվելու Մակրոնի հայտարարած այցը Հայաստան»,- նշել է նա։
Նրա խոսքով, Հայաստանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար։ «Վերջին հաշվով, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես այս երկրի կայունության երաշխավորների, այլընտրանք չկա։ Սա փորձարկվել է ոչ թե տարիներ շարունակ, այլ դարեր շարունակ։ Սա գնահատվում է հայ ժողովրդի կողմից։
Սա, ի դեպ, գրանցված է Հայաստանի պատմության մեջ, հենց այն պատմության մեջ, որը հնարավոր չէ վերաշարադրել՝ չնայած հրատարակված կեղծ դասագրքերին»,- ընդգծել է Զախարովան։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանում և նրա սահմաններից դուրս 400 մարդու և իրավաբանական անձանց նկատմամբ։ Այս մասին...
Իսրայելի ԱԳՆ-ն զգուշացնում է Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին ուշադիր լինել
Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը նախազգուշացրել է իսրայելցիներին, որոնք գտնվում են Իրանին սահմանակից երկրներում,...
Բոլոր «կարմիր կոճակներն» արդեն սեղմված են, մնում է սեղմել միայն «ամենակարմիրը». Լուկաշենկո
Բելառուսը Ուկրաինայի հետ սահմանին կօգտագործի ավելի քան 20 բրիգադներ և գումարտակներ՝ ներխուժումը կանխելու համար:Այս մասին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գրոզնիում նոր մզկիթ այցելելիս համբուրել է Ղուրանը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գրոզնիում Իսա մարգարեի նոր մզկիթ այցելելիս համբուրել է Ղուրանը։Հիշեցնենք, որ երեքշաբ...