Երևանն իր վրա պատասխանատվություն չի վերցրել. Մարիա Զախարովա
Լավրովի հայտարարությանը ՀՀ ԱԳՆ արձագանքը Երևանի կողմից իր ռազմավարական սխալների մեղքը ՌԴ վրա գցելու հերթական օրինակն է։ Երևանի քաղաքականությունն այնպիսին է, որ պետք է գտնել մեղավորների, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Խաղաղության համաձայնագրի, այսպես կոչված՝ փաթեթն իր մեջ ներառում է նաև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը: Այնինչ, Երևանն իր վրա պատասխանատվություն չի վերցրել՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև միջանցքի ապաշրջափակման հարցը կարգավորելու համար: Ունենալ հարցի լուծման վերջնական արդյունք, չի հաջողվում հենց Երևանի կոշտ դիրքորոշման պատճառով»,-հավելել է Զախարովան:
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ ԱԳՆ-ի խոսնակն արձագանքել էր ՌԴ ԱԳ նախարարի այն հայտարարությանը, ըստ որի՝ հենց Հայաստանն է սաբոտաժի ենթարկում Սյունիքի մարզով կոմունիկացիաների ապաշրջափակման պայմանավորվածությունը։
Նմանատիպ հոդվածներ
Առուշ Առուշանյանը դատարանի որոշմամբ չի կարող պաշտոնավարել որպես Գորիսի համայնքապետ
Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը որոշում է ընդունել կասեցնել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի լիազորությունները և զ...
Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը Բելառուսի ԱԳՆ է կանչվել. հայտնի է պատճառը
Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար` Նարեկ Տիրատուրյանը կանչվել է Բելառուսի արտաքին գործերի նախարարություն՝...
Կա Փաշինյանի ստորագրությունը տարածաշրջանում կոմունիկացիաների բացման մասին. Լավրով
Ռուսաստանը հանդես է գալիս խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման և հաղորդակցությունների ապաշրջափակման օգտին։ «Առաջին ա...
ԵՄ-ն Բաքվին կոչ է անում Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել. ԶԼՄ
ԵՄ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել, գրում է EUobserver-ը՝ հղո...