Պուտինի և Ալիևի քննարկման օրակարգում «Զանգեզուրի միջանցքի» հարցն է․ Գագիկ Մելքոնյան
Մինչ պաշտոնական Երևանը լուռ է, «Քաղաքացիական պայմանագրից» միակ պատգամավորը, որ համաձայնեց արձագանքել Պուտինի հնչեցրած հայտարարությանը, թե Մոսկվան կողմերի ցանկության դեպքում պատրաստ է մասնակցել հայ - ադրբեջանական կարգավորմանը, Գագիկ Մելքոնյանն էր: Այս մասին հայտնում է «Ազատության»-ը: Մելքոնյանն ասել է` Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների բանակցություններից միայն վտանգներ է տեսնում: Ավելին՝ կարծիք է հայտնել, թե Բաքվում ամենաբարձր մակարդակով տեղի ունեցած քննարկումների օրակարգում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցն է:
«Իրենք Ղարաբաղը տվեցին Բաքվին և եկել են Բաքվին հիշեցնում են իրենց պարտքը, որ Բաքուն պարտք է իրենց դրա դիմաց: Եվ մենք օրինակ անձամբ ես լավ բան չեմ սպասում էդ հանդիպումից: Ըստ մեզ՝ սա Զանգեզուրի խնդիրն է, ինքը եկել է Զանգեզուրի հարց լուծելու: Եթե Բաքուն ու Ռուսաստանն են, իրենք կփորձեն նաև ուժով լուծել: Ոնց որ ուժով լուծեցին Արցախի հարցը, այ էդ սցենարով, ինչ-որ մի սցենար կմտածեն», - ասել է Մելքոնյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Նմանատիպ հոդվածներ
Կա Փաշինյանի ստորագրությունը տարածաշրջանում կոմունիկացիաների բացման մասին. Լավրով
Ռուսաստանը հանդես է գալիս խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման և հաղորդակցությունների ապաշրջափակման օգտին։ «Առաջին ա...
ԵՄ-ն Բաքվին կոչ է անում Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել. ԶԼՄ
ԵՄ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել, գրում է EUobserver-ը՝ հղո...
Առուշ Առուշանյանը դատարանի որոշմամբ չի կարող պաշտոնավարել որպես Գորիսի համայնքապետ
Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը որոշում է ընդունել կասեցնել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի լիազորությունները և զ...
Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը Բելառուսի ԱԳՆ է կանչվել. հայտնի է պատճառը
Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար` Նարեկ Տիրատուրյանը կանչվել է Բելառուսի արտաքին գործերի նախարարություն՝...