Հայտնի, թո ով է Իրանի ԱԳՆ նոր ղեկավարը
Իրանի ԱԳՆ նոր ղեկավար Է դարձել Աբաս Արաղչին, նրա թեկնածությունը հաստատել է երկրի խորհրդարանը: Մասուդ Փեզեշքիանի՝ նախագահ ընտրվելուց հետո Արաղչին նրա խորհրդականն էր՝ արտաքին քաղաքականության գծով։
Գերատեսչության նոր ղեկավարը նախկինում նախարարի տեղակալն էր, նա զգալի դերակատարում է ունեցել 2015 թվականին միջուկային գործարքի կնքման գործում։
Որպես ԻԻՀ նախագահի հատուկ բանագնաց՝ նա 2020 թվականի հոկտեմբերին, Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի ամենաթեժ պահին եղել է Հայաստանում, Ռուսաստանում, Ադրբեջանում և Թուրքիայում՝ հակամարտության կարգավորման տարբերակները քննարկելու նպատակով։
Հշեցնենք` Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը կործանվել էր մայիսի 19-ին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Բարձրաստիճան պաշտոնյաները վերադառնում էին Արաքս գետի վրա հիդրոհանգույցների բացման արարողությունից, որին մասնակցում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Հուլիսի 5–ին Իրանի նախագահ ընտրվեց ասուդ Փեզեշքիանին։
Նմանատիպ հոդվածներ
Կա Փաշինյանի ստորագրությունը տարածաշրջանում կոմունիկացիաների բացման մասին. Լավրով
Ռուսաստանը հանդես է գալիս խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման և հաղորդակցությունների ապաշրջափակման օգտին։ «Առաջին ա...
ԵՄ-ն Բաքվին կոչ է անում Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել. ԶԼՄ
ԵՄ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել, գրում է EUobserver-ը՝ հղո...
Առուշ Առուշանյանը դատարանի որոշմամբ չի կարող պաշտոնավարել որպես Գորիսի համայնքապետ
Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը որոշում է ընդունել կասեցնել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի լիազորությունները և զ...
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 16-ին՝ ժամը 03։20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել...