Պուտինը Փեզեշքիանին հրավիրել է մասնակցելու «BRICS» գագաթնաժողովին
Մոսկվայում Իրանի դեսպան Կազեմ Ջալալին հայտարարել է Մասուդ Փեզեշքիանին Վլադիմիր Պուտինի պաշտոնական հրավերի մասին՝ մասնակցելու «BRICS» գագաթաժողովին: Այս մասին տեղեկացրել է Mehr-ը։
ՌԴ-ում Իրանի դեսպանը հայտնել է, որ հավանական է, որ Իրանը եւ Ռուսաստանը կստորագրեն համագործակցության համապարփակ երկարաժամկետ համաձայնագիր «BRICS» գագաթաժողովի շրջանակում։
Ջալալին նշել է, որ Իրանի անդամակցությունը «BRICS»-ին դիվանագիտական աշխատակազմի հաջողությունն է։ Ռուսաստանը շատ միջոցառումներ է նախատեսել 2024թ. այդ խմբի համար։ Նրա խոսքով՝ համաձայնագիրը կստորագրվի Իրանի եւ ՌԴ նախագահների միջեւ Կազանում, «BRICS» գագաթաժողովի շրջանակում, կախված ընթացակարգային գործընթացների ավարտից։ Նա հիշեցրել է, որ համաձայնագիրը պետք է արժանանա երկու երկրների խորհրդարանների հավանությանը, որպեսզի իրավաբանական ընթացակարգ անցնի։
«BRICS» գագաթաժողովը տեղի կունենա ՌԴ Կազան քաղաքում, հոկտեմբերի 22-24-ին։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական նավատորմը պատրաստվում էր միջուկային հարվածներ հասցնել Եվրոպային. FT
Ռուսաստանը պատրաստում էր իր ռազմածովային նավատորմը՝ ՆԱՏՕ-ի հետ հնարավոր հակամարտության դեպքում միջուկային լիցքեր կրող հր...
ԱՄՆ-ն արգելում է Ուկրաինային բրիտանական հրթիռներ արձակել դեպի Ռուսաստան․ The Times
Միացյալ Թագավորությունը չի կարող թույլ տալ Ուկրաինային «Storm Shadow» հրթիռներ արձակել Ռուսաստանի տարածք՝ ԱՄՆ-ի դիմադրու...
Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներն Իրանին կոչ են արել հրաժարվել Իսրայելի վրա հարձակման սպառնալիքներից
Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարներ Դևիդ Լեմին և Ստեֆան Սեժուրնեն Իսրայել և Պաղեստինյան օկուպացված տարածքներ կա...
Ոչ մի երրորդ երկիր չպետք է մտնի Կասպյան տարածաշրջան
Իրանի դիրքորոշումն այն է, որ ոչ մի երրորդ երկիր չպետք է մտնի Կասպյան տարածաշրջան, Աստրախանում Կասպյան մեդիաֆորումի ընթաց...