Ռուսական նավատորմը պատրաստվում էր միջուկային հարվածներ հասցնել Եվրոպային. FT
Ռուսաստանը պատրաստում էր իր ռազմածովային նավատորմը՝ ՆԱՏՕ-ի հետ հնարավոր հակամարտության դեպքում միջուկային լիցքեր կրող հրթիռներով Եվրոպայում թիրախներին հարվածներ հասցնելու համար։ Այս մասին օգոստոսի 13-ին գրում Է Financial Times թերթը՝ վկայակոչելով գաղտնի նյութերը, որոնք, ինչպես նշվում է, լրագրողներին ցույց են տվել արեւմտյան աղբյուրները։
«Ֆայլերը, որոնք կազմվել են 2008-ից 2014 թվականներին, պարունակում են հրթիռների թիրախների ցանկ, որոնք կարող են կրել և՛ սովորական մարտագլխիկներ, և՛ մարտավարական միջուկային զենքեր: Ռուս սպաներն ընդգծում են վաղ փուլում միջուկային հարվածների կիրառման առավելությունները»,- գրում է FT-ն։
Պոտենցիալ թիրախներով քարտեզները ներկայացված են սպաների համար նախատեսված շնորհանդեսում, որը պատրաստվել է դեռևս Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից առաջ:
Ինչպես ընդգծվում է FT-ի հոդվածում, այդ քարտեզները կազմվել են «ավելի շուտ ներկայացման նպատակներով, քան օպերատիվ օգտագործման համար»։ Դրանցում ներկայացված է Ռուսաստանի ռազմածովային նավատորմի՝ Եվրոպայում ՆԱՏՕ-ի օբյեկտների 32 թիրախների ընտրանք։
Նմանատիպ հոդվածներ
Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներն Իրանին կոչ են արել հրաժարվել Իսրայելի վրա հարձակման սպառնալիքներից
Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարներ Դևիդ Լեմին և Ստեֆան Սեժուրնեն Իսրայել և Պաղեստինյան օկուպացված տարածքներ կա...
Ոչ մի երրորդ երկիր չպետք է մտնի Կասպյան տարածաշրջան
Իրանի դիրքորոշումն այն է, որ ոչ մի երրորդ երկիր չպետք է մտնի Կասպյան տարածաշրջան, Աստրախանում Կասպյան մեդիաֆորումի ընթաց...
Պետքարտուղարությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի մասին
Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Ադրբեջանի ու Հայաստանի հետ ցանկացած ձևաչափով, որին կհամաձայնվեն կողմերը և որտեղ վեր...
Իրանի hшրվածի ձգձգումը կարող է կապված լինել այդ գործողության մասշտաբայնության հետ. Տիգրան Աբրահամյան
«Չնայած այն հանգամանքին, որ որոշ շրջանակներ իրանական հարվածի ձգձգումը կապում են գաղտնի ռեժիմով բանակցությունների հետ, առ...