Նեթանյահուն հաստատել է Գազայի հատվածում բանակցությունների համար Դոհա պատվիրակություն ուղարկելը
Իսրայելի ներկայացուցիչները օգոստոսի 15-ին կգնան Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման շուրջ բանակցությունների։ Պատվիրակություն ուղարկելու որոշումը հաստատել է հրեական պետության կառավարության ղեկավար Բենիամին Նեթանյահուն, հայտնել են նրա գրասենյակից։ Այս մասին գրում է ТАСС-ը:
«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն հավանություն է տվել իսրայելական պատվիրակության՝ օգոստոսի 15-ին կայանալիք այցին Դոհա և բանակցությունների մանդատին»,- ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Իսրայելի կաբինետի խոսնակ Դեյվիդ Մենսերը միջազգային մամուլի համար ճեպազրույցում հայտնել էր, որ երկիրը պատվիրակություն կուղարկի օգոստոսի 15-ին Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման համար նախատեսված բանակցություններին՝ անկախ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման ներկայության մասին որոշումից։ Նրա խոսքով՝ Իսրայելը «վճռական է ապահովելու, որ այդ բանակցությունները հաջողությամբ պսակվեն»։
Նմանատիպ հոդվածներ
ԱԳՆ-ն՝ Գորիս-Կապան մայրուղու վրա վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ փաստաթղթի ստորագրման մասին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Sputnik Արմենիայի հարցմանը, թե արդյոք Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանի հետ ստորագրվե՞լ...
Էրդողանն ու Մահմուդ Աբբասը հանդիպել են
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասի հետ։ Կողմերի հանդիպումն Անկարայում տե...
ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Իսրայելին 20 միլիարդ դոլարի զենք վաճառելուն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հավանություն է տվել Իսրայելին 20 միլիարդ դոլարի սպառազինություն վաճառելուն, ներառյալ 50...
Զելենսկին մտադիր է գործընկերներից թույլտվություն ստանալ Ռուսաստանին հեռահար զենքերով հարվածելու համար
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանձնարարել է պատրաստել գործողությունների ցուցակ, որոնք կօգնեն Կիևին իր գործընկերն...