Գերմանիայում ՆԱՏՕ-ի ավիաբազան փակվել է հնարավոր դիվերսիայի պատճառով
Գերմանիայի արևմուտքում գտնվող Գայլենկիրխեն քաղաքի ավիաբազան փակվել է հնարավոր դիվերսիայի պատճառով։ Այս մասին այսօր հայտնել է Süddeutsche Zeitung թերթը՝ վկայակոչելով տարածքային հրամանատարության ներկայացուցչին։
Ավելի վաղ Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Քյոլնի ավիաբազայի զորանոց են մտել անհայտ անձինք, դիվերսիայի կասկած կա:
Պարբերականը նշում է, որ այդ դեպքից հետո որոշում է կայացվել Գայլենկիրխենի զորանոցները փակելու մասին։ Բացի այդ, իշխանություններն այս պահին հետաքննում են խմելու ջրի հնարավոր աղտոտումը։ Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ դիվերսիայի կասկածներն ուժեղացել են Քյոլնում զորանոցների փակման հետ կապված։
Ընդ որում, ավելի ուշ ՆԱՏՕ-ում հերքել են Գայլենկիրխենի ավիաբազայի փակման մասին տեղեկությունը։ Դաշինքում հայտարարել են, որ այն երբեք շրջափակված չի եղել, նշում է Газета.Ru պարբերականը:
Նմանատիպ հոդվածներ
Մինսկի խմբի հարցը կարող է դիտարկվել խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում․ ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի ստորագրման, դրա նախաստորագրման համար պահանջել է փոխել Հայաստանի Սահմանադրությունը, և...
Վրաստանի կառավարությունը մտադիր է դեպի Հայաստան նոր ավտոմայրուղի կառուցել
Վրաստանի կառավարությունը Մառնեուլիի շրջանում սեփականատերերից հող է օտարում՝ դեպի Հայաստանի սահման ձգվող Ռուսթավի-Սադախլո...
Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է Ադրբեջան կատարած իր այցի տպավորությունները
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին տե...
Հյուսիսային Կորեան սահմանը կբացի օտարերկրյա զբոսաշրջիկների համար
Հյուսիսային Կորեան 2024 թվականի դեկտեմբերին կվերսկսի միջազգային զբոսաշրջությունը Սամջիեն քաղաք։ Այս մասին գրում Է Reuter...