ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը խորհրդակցություն է անցկացրել Կուրսկի շրջանում իրավիճակի շուրջ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի շուրջ։ Նիստին մասնակցում են Անվտանգության խորհրդի, կառավարության անդամները, նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ, ուժային կառույցների ղեկավարներ, ինչպես նաև Բելգորոդի, Բրյանսկի և Կուրսկի շրջանների ղեկավարները։
«Գլխավոր խնդիրն, անշուշտ, դրված է ՊՆ-ի առջեւ՝ քամել, քշել հակառակորդին մեր տարածքներից և սահմանապահ ծառայության հետ միասին ապահովել պետական սահմանի հուսալի ծածկը»,- պետության ղեկավարի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն։ .
Պուտինը նաև նշել է ուկրաինական դիվերսիոն և հետախուզական խմբավորումների դեմ պայքարի կարևորությունը։ Նրա խոսքով, Անվտանգության դաշնային ծառայությունը Ռուսաստանի ազգային գվարդիայի հետ միասին պետք է ապահովի հակաահաբեկչական իրավիճակ և արդյունավետ պայքար մղի հակառակորդի Դիվերսիոն-հետախուզական խումբերի դեմ։ Ռուսական գվարդիան նույնպես ունի իր մարտական առաջադրանքները։ Իր հերթին, քաղաքացիական գերատեսչությունները պարտավոր են ապահովել, որ իրավապահ մարմիններին մատակարարվի այն ամենը, ինչ անհրաժեշտ է:
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԻՆ ղեկավար Ալեքսանդր Կուրենկովը հայտնել էր, որ երկրի 54 շրջաններում Կուրսկի շրջանի սահմանամերձ շրջանների բնակիչների համար պատրաստվել է ավելի քան 370 ժամանակավոր կացարան։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանն անդրադարձել է փողոցների ու մայթերի վերաբերյալ երեկվա տեսանյութի մեկնաբանություններին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում անդրադարձել է իր երեկվա տեսանյութի առնչությա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ակադեմիական քաղաքի մաստեր պլանն արդեն պատրաստ է․ Փաշինյանը ներկայացրել է այն
Հայաստանում կառուցվելիք ակադեմիական քաղաքի մաստեր պլանն արդեն պատրաստ է։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բադասյանը՝ Բրազիլիայի քաղաքացու մահվան դեպքի մասին
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ «Զվարթնոց» օդնավակայանում Բրազիլիայի քաղաք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը Հայաստանին նվիրաված բանաստեղծություն է գրել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում նշել է, որ բանաստեղծություն է գրել՝ նվիրված...