ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ակադեմիական քաղաքի մաստեր պլանն արդեն պատրաստ է․ Փաշինյանը ներկայացրել է այն
Հայաստանում կառուցվելիք ակադեմիական քաղաքի մաստեր պլանն արդեն պատրաստ է։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Գերմանական GMP ընկերությունն ինձ ուղարկել է ակադեմիական քաղաքի շուրջ 450 էջանոց մաստեր պլանի փաթեթը։ Շատ ֆունդամենտալ գործ է արված։ Այստեղ վերլուծված են, թե քամիներն ինչ ուղղությամբ են փչում, որ հարթակից ինչ տեսարան պետք է բացվի, ինչպիսի բուսականություն պետք է լինի և այլն։ Սա ցույց եմ տալիս ոչ միայն այն պատճառով, որ ակադեմիական քաղաքի նախագիծն առարկայանում է, այլև այն պատճառով, որ սա մի կուլտուրա է մեր իրականության մեջ»,- նշեց նա։
Հիշեցնենք` իշխանությունը նախատեսում է ակադեմիական քաղաք տեղափոխել բուհերն ու գիտական ինստիտուտները՝ դրանց հիման վրա ստեղծելով կլաստերներ։
Ակադեմիական քաղաքի համար կհատկացվի Երևանի 17-րդ թաղամասն ու «Հայֆիլմի» տարածքը։
Հուլիսի 9-ին «gmp International GmbH Architects and Engineers» ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլն էլ հայտարարել է, որ ակադեմիական քաղաքը ամբողջական ավարտը կարող է 20-30 տարի տևել, սակայն առաջնային են համարում սկզբում ավարտել կրթական և հասարակական շենքերի կառուցումը։ Քեյլը ընդգծել է, որ իրենց համար առաջնային է նաև հանրային տրանսպորտը, համերգային դահլիճները, մշակութային կենտրոնները։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բադասյանը՝ Բրազիլիայի քաղաքացու մահվան դեպքի մասին
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ «Զվարթնոց» օդնավակայանում Բրազիլիայի քաղաք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանն անդրադարձել է փողոցների ու մայթերի վերաբերյալ երեկվա տեսանյութի մեկնաբանություններին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում անդրադարձել է իր երեկվա տեսանյութի առնչությա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը Հայաստանին նվիրաված բանաստեղծություն է գրել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում նշել է, որ բանաստեղծություն է գրել՝ նվիրված...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանից դուրս ճանապարհները լավ վիճակում են. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել․ «44 կմ ճանապարհների ստուգատես. Երևանից դու...