Իրանի փոխնախագահ Զարիֆը հրաժարական է տվել 10 օր պաշտոնավարելուց հետո
Ռազմավարական հարցերով Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆը, որը 2013-2021 թթ. զբաղեցրել է երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնը և հանդես եկել ԱՄՆ-ի հետ բանակցությունների օգտին, հրաժարական է տվել ընդամենը 10 օր պաշտոնավարելուց հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զարիֆը գրել է X սոցիալական հարթակի իր էջում։
«Ես բավարարված չեմ (խմբ.՝ նախարարների նոր կաբինետի ձևավորման խորհրդատվական խորհրդի ղեկավարի) աշխատանքիս արդյունքից…. Այլ խնդիրների հետ մեկտեղ սա ինձ ստիպեց շարունակել իմ ուղին համալսարանում», - գրել է նա:
Խոսքը վերաբերում է խորհրդատվական խորհրդին, որը Զարիֆը գլխավորել է հուլիսի 5-ին Իրանի նախագահական ընտրություններում Մասուդ Փեզեշքիանի հաղթանակից անմիջապես հետո։ Զարիֆը պատասխանատու էր նոր կաբինետի թեկնածուների ընտրության համար, որը օգոստոսի 11-ին ներկայացվել էր խորհրդարանի հաստատմանը:
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելն իր զինվորականներին հրամայել է լքել Ադրբեջանն ու Վրաստանը
Իսրայելն արգելել է իր զինվորականներին մնալ Ադրբեջանում և Վրաստանում՝ Իրանի հարվածների սպառնալիքների լույսի ներքո, հաղորդ...
ՀԱՄԱՍ-ի նոր առաջնորդը փոխանցել է Իսրայելին, որ պատրաստ է հրադադարի. CNN
ՀԱՄԱՍ արմատական իսլամիստական շարժման նոր առաջնորդ Յահյա Սինվարը, որն այդ պաշտոնում ընտրվել է Քաղբյուրոյի նախկին ղեկա...
Կենտրոնական Ասիան ապագայում կդառնա հզոր հակաարևմտյան կոալիցիայի մաս
Ընթացիկ համաշխարհային իրավիճակում Կենտրոնական Ասիայի երկրներում բազմավեկտոր քաղաքականության շարունակությունն անհնար է, ե...
Պենտագոնի ղեկավարը հրահանգել է արագացնել ավիակիրների մատակարարումը Մերձավոր Արևելք
Պենտագոնը հաղորդում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հրահանգել է՝ արագացնել ավիակիրների մատակարարումը Մերձավ...