Շվեդ լողորդը հրաժարվել է մասնակցել Օլիմպիադային Սենայի ջրի որակի պատճառով
Շվեդ լողորդ Վիկտոր Յոհանսոնը հայտարարել է, որ չի մասնակցի Փարիզի Օլիմպիական խաղերի 10 կմ լողին՝ Սենայի ջրի որակի պատճառով: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Dagens Nyheter պարբերականը։
«Շվեդիայի ազգային օլիմպիական կոմիտեի բժշկական թիմն ինձ խորհուրդ է տվել չմասնակցել մրցումներին։ Սա, իհարկե, ճիշտ որոշում է։ Մարզիկների առողջությունն ամենակարևորն է։ Թիմի հետ բոլոր ռիսկերը քննարկելուց հետո մենք որոշեցինք, որ լավագույն լուծումը հրաժարվելն է»,- Յոհանսոնի խոսքը մեջբերում է Dagens Nyheter-ը։
Ավելի վաղ բելգիացի եռամարտիկ Քլեր Միշելը հոսպիտալացվել էր աղիքային վարակով, ինչից հետո Բելգիայի հավաքականը հրաժարվել էր մասնակցել խառը փոխանցումավազքին: Բացի այդ, խառը փոխանցումավազքին մասնակցել հրաժարվել են նաև Շվեյցարիայի ներկայացուցիչներ Ադրիեն Բրիֆոդն ու Սիմոն Վեստերմանը՝ կրկին ստամոքսային հիվանդությունների պատճառով։
Նմանատիպ հոդվածներ
5 մլն դրամ հաշվի մնացորդ, 2 բնակարան. ինչ է հայտարարագրել ԿԳՄՍՆ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արաքսիա Սվաջյանը պաշտոնի նշանակվել...
Իրանը հայտարարություն է արել
Սիոնիստական ռեժիմի խիստ պատժվելու է «ՀԱՄԱՍ»-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի արյունը թափելու համար։ Այդ մասին հայտա...
Ռուսական կողմը ջուր և բժշկական օգնություն կտրամադրի Վրաստանի հետ սահմանին սպասող մարդկանց
Ռուսական կողմը ջուր և բժշկական օգնություն կտրամադրի բոլոր նրանց, որ կսպասեն Վրաստանի հետ սահմանին ճանապարհի բացմանը, հայ...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ կանխվել է Կիևի ռեժիմի ՝ Ռուսաստանի Դաշնության տա...