Վրաերթ` Բյուրեղավանում. հոսպիտալացվել է 7-ամյա երեխա. ԶԼՄ
Այսօր՝ օգոստոսի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 20-ամյա Էմիլ Հ.-ն «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Բյուրեղավան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի:
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած «Բյուրեղավան» ամբուլատոր կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել երեխային, ապա վարորդի հետ նրան տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նմանատիպ հոդվածներ
Արագածոտնի մարզի գյուղերից մեկում՝ տան բակում, հայտնաբերվել է տղամարդու դի
Օգոստոսի 6-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարու...
Երկրաշարժ` Ղրղզստանի հյուսիսում
Ղրղզստանի հյուսիսում գտնվող Թալասի շրջանում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է երկրի սեյսմիկ...
Փարիզում գողացել են Հարավային Սուդանի սպորտի փոխնախարարի պայուսակը, որում եղել է 35 հազար դոլար
Փարիզում գողացել են Հարավային Սուդանի սպորտի փոխնախարարի պայուսակը, որում եղել է 35 հազար դոլար: Այս մասին գրում է Le Fi...
Շիրակի մարզում բախվել են «BMW X3»-ն ու «Honda Fit»-ը. կա 3 զոհ, այդ թվում՝ երեխա. ԶԼՄ
Այսօր՝ հուլիսի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Գյումրի-Վանաձոր ավտոճ...