Արագածոտնի մարզի գյուղերից մեկում՝ տան բակում, հայտնաբերվել է տղամարդու դի
Օգոստոսի 6-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում, ոստիկանության Թալինի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արագածոտնի մարզի գյուղերից մեկի սեփական տան բակում տղամարդու դի կա։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու պարեկները նշված գյուղի 1-ին նրբանցքի տան մոտ հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 53-ամյա Պատվական Գ.-ի դին, մարմնի կողքին էլ հայտնաբերվել է որսորդական հրացան։
Դեպքի մասին ոստիկանության Թալինի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Թալինի քննչական բաժնում ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Պատվական Գ.-ն որսորդական հրացանով կրակել է ինքն իրեն։
Նմանատիպ հոդվածներ
Վրաերթ` Բյուրեղավանում. հոսպիտալացվել է 7-ամյա երեխա. ԶԼՄ
Այսօր՝ օգոստոսի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 20-ամյա Էմիլ Հ.-ն «...
Երկրաշարժ` Ղրղզստանի հյուսիսում
Ղրղզստանի հյուսիսում գտնվող Թալասի շրջանում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է երկրի սեյսմիկ...
Շիրակի մարզում բախվել են «BMW X3»-ն ու «Honda Fit»-ը. կա 3 զոհ, այդ թվում՝ երեխա. ԶԼՄ
Այսօր՝ հուլիսի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Գյումրի-Վանաձոր ավտոճ...
Ավտովթար Երևանում. 6 մարդ հոսպիտալացվել է
Երևանում օգոստոսի 5-ի ուշ երեկոյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով մարմնական վնասվածքներ է ստացել 6 քաղաք...