ԱՄՆ-ի մատը խառն է Հանիեի սպանության մեջ․ ՀԱՄԱՍ
Իրանում ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչ Խալեդ ալ Քադումին «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է, որ պաղեստինյան շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը չէր կարող տեղի ունենալ առանց ԱՄՆ-ի մասնակցության։ Նա ԱՄՆ-ին անվանել է Իսրայելի գլխավոր հանցակից։
Հիշեցնենք՝ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Հանիեն սպանվել էր հուլիսի 31-ին՝ Թեհրանում, որտեղ գտնվում էր՝ Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար։ ՀԱՄԱՍ-ը հայտարարել էր, որ նրա սպանության համար պատասխաանատվություն են կրում Իսրայելն ու ԱՄՆ-ն, Իրանը հայտարարել էր, որ իրավունք ունի պատասխանելու այդ ագրեսիային։ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինն իր հերթին հայտարարել էր, որ ոչինչ չունի ասելու ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի սպանության և դրանում Իսրայելի մասնակցության մասին։ Իսրայելի պաշտոնական ներկայացուցիչներն էլ հրաժարվվել էին մեկնաբանելտեղի ունեցածը։ «ԱՄՆ-ը ներգրավված չէ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի մահվան մեջ», -ավելի ուշ հայտարարել էր ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի տեղակալ Ռոբերտ Վուդը։
«Եղած փորձից ելնելով՝ ակնհայտ է՝ առանց ԱՄՆ-ի թույլտվության՝ նման իրադարձություն չէր կարող տեղի ունենալ։ Հակասություն կա ԱՄՆ-ի ասածի և արածի միջև։ Այդ հակասությունն ու Իսրայելի առջև նրանց վառած «կանաչ լույսը» հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ ԱՄՆ Պաղեստինում ցեղասպանության և սպանությունների հիմնական և ակտիվ հանցակիցն ու մասնակիցն է»,- այս առնչությամբ ասել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Խալեդ ալ Քադումին։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի այս քաղաքականության հետևանքով է Մերձավոր Արևելքում լարվածության աճ գրանցվել։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր լայնամասշտաբ ռազմական էսկալացիայի վերաբերյալ «Fitch»-ի կանխատեսումը
Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական էսկալացիա չի սպասվում։ Այս կանխատեսումը ներկայացրել է «Fitch» վարկանիշա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանն ավերել է Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպարոցին կից կանգնեցված հուշաղբյուրը
Monument Watch-ն ահազանգում է․ Ադրբեջանը ավերել է (նկ. 1) Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի ետևում կանգնեցված հուշաղ...
Նախկին վարչապետի խորհրդականին հրավիրել են ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչություն․ «Հետք»
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության նախկին պետ, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական Սամվել Սանամյանի ու...
Պետդեպը՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցությունների մասին
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը ձեռնպահ է մնացել հայ-թուրքական հարաբերությունների կարգավ...