Մեծ Բրիտանիայում կատաղի ամբոխը քարուքանդ է արել փախստականների կենտրոնը
Հարյուրավոր մարդիկ, որոնք դեմ են Մեծ Բրիտանիայի՝ փախստականներ ընդունելուն, նախօրեին հարձակվել են Ռոթերհեմում (Հարավային Յորքշիր) հյուրանոցի վրա, որտեղ ներգաղթյալներ են ապրում:
Սկզբում ամբոխից հակամիգրացիոն կարգախոսներ են բացականչել, այնուհետև բորբոքված ամբոխը իրեն կարգի հրավիրել փորձող ոստիկանների վրա աթոռ, սեղան, գարեջրի տարա և այլ առարկաներ են նետել, գրում է Daily Mail-ը։ Սոցցանցերում հրապարակված տեսանյութում երևում է, որ ոստիկանները փորձում են ցուցարարներին դուրս բերել հյուրանոցից՝ նախքան նրանց ներգաղթյալների և ամբոխի միջև բախումներ կսկսվեն:
Ոստիկանությունը կրակմարիչներ է կիրառել, սակայն այս պահին ներգաղթյալների հակառակորդներից ոմանց հաջողվել է ներխուժել հյուրանոց, գրում է Bild-ը։ Նրանք ն դռներ են խորտակել և աթոռներով կոտրել են միգրացիոն կենտրոնի ապակիները։ Ոստիկանները գործընկերներից մեկին տեղափոխել են շտապօգնության մեքենա, իսկ ամենաագրեսիվ ցուցարարներից մի քանիսը ձերբակալվել են։
Mirror-ը հայտնել է, որ նման մի ակցիա է տեղի ունցել նաև Թամվորթ քաղաքում՝ հյուրանոցի դիմաց, որտեղ փախստականներ են ապրում։ Ցուցարարները միաժամանակ ոստիկանների և շենքի պատուհանների ուղղությամբ քարեր են նետել:
17-ամյա դեռահասը անցած երկուշաբթի՝ օգոստոսի 29-ին, Անգլիայի հյուսիսի Սաութպորտ քաղաքում պարային միջոցառման ժամանակ դանակահարել էր երեք աղջիկների: Սկզբում լուրեր էին շրջանառվում, որ մարդասպանը մահմեդական է, որն ապաստան է սպասում Մեծ Բրիտանիայում, սակայն ավելի ուշ ոստիկանությունը բացատրել է, որ հարձակվողը՝ 17-ամյա դեռահասը, ծնվել է Մեծ Բրիտանիայում, իսկ նրա ծնողները երկիր են տեղափոխվել Ռուանդայից:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն արդեն հայտարարել է, որ անկարգություններ կազմակերպած «աջ թևի» գործողությունները ոչ մի արդարացում չունեն։ Նա խոստացել է, որ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։
Նմանատիպ հոդվածներ
5 մլն դրամ հաշվի մնացորդ, 2 բնակարան. ինչ է հայտարարագրել ԿԳՄՍՆ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արաքսիա Սվաջյանը պաշտոնի նշանակվել...
Ռուսական կողմը ջուր և բժշկական օգնություն կտրամադրի Վրաստանի հետ սահմանին սպասող մարդկանց
Ռուսական կողմը ջուր և բժշկական օգնություն կտրամադրի բոլոր նրանց, որ կսպասեն Վրաստանի հետ սահմանին ճանապարհի բացմանը, հայ...
Իրանը հայտարարություն է արել
Սիոնիստական ռեժիմի խիստ պատժվելու է «ՀԱՄԱՍ»-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի արյունը թափելու համար։ Այդ մասին հայտա...
Իսրայելից հայտարարում են, թե Իրանը հարձակվելու որոշում է կայացրել
Իրանը որոշում է կայացրել հարձակվել Իսրայելի վրա: Այդ մասին հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը:Իրանի հաղոր...