Վենեսուելայի նախագահը TikTok-ին և Instagram-ին մեղադրել է երկրում ատելություն սերմանելու մեջ
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն TikTok-ին և Instagram-ին մեղադրել է երկրում ատելություն սերմանելու մեջ։
«Ես ուզում եմ հարցնել TikTok ընկերությանը, արդյո՞ք, այն ԱՄՆ-ում և Եվրոպայում թույլ է տալիս նման ֆաշիստական և ատելություն հրահրող տեսանյութերի ցուցադրումը: Ոչ։ Նրանք ցանկանում են Վենեսուելան վարակել ատելությամբ և պառակտմամբ։ TikTok-ը իրավական պատասխանատվություն է կրում այն ամենի համար, ինչ նրանք անում են Վենեսուելայի դեմ, ինչպեսև Instagram-ը», - ասել է Մադուրոն իր աջակիցների երթի ժամանակ։
Ինչպես նշել է Վենեսուելայի առաջնորդը, վերջին օրերին TikTok-ում լայն տարածում են գտել Վենեսուելայի ներկայիս կառավարության կողմնակիցների նկատմամբ բռնության կոչերով տեսանյութերը։
Հուլիսի 28-ին Վենեսուելայում նախագահական ընտրություններ էին անցկացվել։ Ինչպես հայտարարել էր երկրի Ազգային ընտրական խորհուրդը՝ քվեաթերթիկների գրեթե 97%-ը հաշվելուց հետո, Մադուրոյի օգտին քվեարկել էր ընտրողների 51,95%-ը, իսկ նրա հիմնական մրցակից Էդմունդո Գոնսալեսի օգտին՝ 43,18%-ը։ Ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Մարիա Կորինա Մաչադոն, արդեն ընտրությունների օրը հայտարարել էր, որ Գոնսալեսի թիմը չի ճանաչի ընտրություններում իր պարտությունը։
Հաջորդ օրը Կարակասի կենտրոնում բողոքի ցույցեր ու անկարգություններ սկսվեցին։ Վենեսուելայի իշխանությունների տվյալներով, հրկիզման և այլ իրավախախտումների համար ձերբակալվել է անկարգություններին մասնակից ավելի քան 1000 մարդ, վիրավորվել է ավելի քան 70 իրավապահ, իսկ երկու զինվորական սպանվել է։
Նմանատիպ հոդվածներ
«Դադարեցրեք հիմարություններ անել»․ Բայդենը՝ Նեթանյահուին
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ վերջ...
Արցախի թեմը մեղադրել է Վատիկանի թերթին. հայտնի է պատճառը
ՀԱԵ Արցախի թեմը հայկական մշակութային ժառանգության յուրացման և ադրբեջանական քարոզչության ծառայություն է որակել Վատիկանի պ...
ՊՆ-ն` Վարդանյանի՝ պաշտպանության նախարարի խորհրդական նշանակվելու վերաբերյալ լուրերի մասին
Մամուլում տեղեկություններ են շրջանառվում գեներալ-լեյտենանտ Կ. Վարդանյանի՝ պաշտպանության նախարարի խորհրդական նշանակվելու...
ՌԴ սահմանապահները հեռանում են «Զվարթնոցից». արձանագրությունը ստորագրվեց
Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության ներկայացուցիչները հայկական կողմի պահպանությանը հանձնեցին «Զվարթնոց» օդային անցակետ...