Մասկը Բրիտանիայում քաղաքացիական պատերազմ է կանխատեսել
Ամերիկացի ձեռներեց և միլիարդատեր Իլոն Մասկը Մեծ Բրիտանիայում զանգվածային անկարգությունների ֆոնին հայտարարել է երկրում քաղաքացիական պատերազմի անխուսափելիության մասին։ Համապատասխան գրառումը նա հրապարակել է X սոցիալական ցանցում.
«Քաղաքացիական պատերազմն անխուսափելի է»,- գրել է գործարարը՝ մեկնաբանելով բրիտանական քաղաքներում բողոքի ցույցերի տեսանյութերից մեկը։
Նախօրեին բրիտանացի պատգամավոր և ընդդիմադիր Պահպանողական կուսակցության առաջնորդի թեկնածու Պրիտի Պատելը հանդես էր եկել արձակուրդ գնացած խորհրդարանի գումարման կոչով՝ Սաութպորտ քաղաքում երեխաների վրա դանակով հարձակումից հետո Միացյալ Թագավորությունում բռնկված անկարգությունների պատճառով։
Օգոստոսի 3-ին հաղորդվել էր, որ աջ արմատական խմբավորումների հարյուրավոր ներկայացուցիչներ փողոցային անկարգություններ են կազմակերպել Բրիտանիայի Սանդերլենդ քաղաքում։
Հուլիսի 29-ին Սաութպորտում անհայտ տղամարդը դանակով հարձակվել է մի խումբ մարդկանց վրա։ Հարձակմանը զոհ են գնացել երեխաները։ Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են հարձակվողին։ Ավելի ուշ աջ արմատական «Անգլիայի պաշտպանության լիգայի» կողմնակիցները բախվել են ոստիկանության հետ՝ հարձակման պատճառով բողոքի ցույցի ժամանակ:
Նմանատիպ հոդվածներ
«Դադարեցրեք հիմարություններ անել»․ Բայդենը՝ Նեթանյահուին
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ վերջ...
Արցախի թեմը մեղադրել է Վատիկանի թերթին. հայտնի է պատճառը
ՀԱԵ Արցախի թեմը հայկական մշակութային ժառանգության յուրացման և ադրբեջանական քարոզչության ծառայություն է որակել Վատիկանի պ...
ՊՆ-ն` Վարդանյանի՝ պաշտպանության նախարարի խորհրդական նշանակվելու վերաբերյալ լուրերի մասին
Մամուլում տեղեկություններ են շրջանառվում գեներալ-լեյտենանտ Կ. Վարդանյանի՝ պաշտպանության նախարարի խորհրդական նշանակվելու...
ՌԴ սահմանապահները հեռանում են «Զվարթնոցից». արձանագրությունը ստորագրվեց
Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության ներկայացուցիչները հայկական կողմի պահպանությանը հանձնեցին «Զվարթնոց» օդային անցակետ...