Բրիտանիայում անկարգությունների հետևանքով ավելի քան 90 մարդ է ձերբակալվել
Բրիտանիայում ավելի քան 90 մարդ է ձերբակալվել, քանի որ ծայրահեղ աջ ուժերի կողմից կազմակերպված միգրանտների դեմ ցույցերը վերածվել են անկարգությունների երկրի տարբեր քաղաքներում։ Այս մասին գրում է BBC-ին՝ նշելով, որ նոր գործողություններ են նախատեսվում նաեւ կիրակի օրը։
Ծառայության տվյալներով՝ նախօրեին լայնածավալ անկարգություններ են տեղի ունեցել Հալում, Լիվերպուլում, Բրիստոլում, Մանչեսթերում, Սթոք-օն-Թրենթում, Բլեքփուլում և Բելֆաստում։
Ակցիայի մասնակիցները ավերել են խանութներ և հարձակվել ոստիկանների վրա։ Սակայն ավելի փոքր բողոքի ակցիաների ժամանակ բռնություն չի եղել։ Վարչապետ Քիր Սթարմերը ոստիկանությանը խոստացել է «կառավարական լիակատար աջակցություն»՝ հակազդելու «ատելություն սերմանել փորձող ծայրահեղականներին»։ Բռնկված անկարգությունները համարվում են վերջին տասը տարիների ընթացքում ամենազանգվածայինը։ Դրանց պատճառ է դարձել գաղթական ընտանիքի 17-ամյա դեռահասի կատարած հանցագործությունը։
Հուլիսի 29-ին նա Սաութպորտ առողջարանային քաղաքում դանակով հարձակվել է Hart Space Studious պարի ստուդիայի վրա, որը նախատեսված է 6-ից 11 տարեկան երեխաների համար։ Հարձակման հետևանքով զոհվել է երեք աղջիկ։ Եվս ութ երեխա դանակահարվել է, որոնցից հինգի վիճակը ծանր է։ Երեխաներին օգնելու շտապած երկու մեծահասակները նույնպես ծանր վնասվածքներով հիվանդանոցում են։ Հարձակվողին ձերբակալել են և մեղադրանք առաջադրել։
Նմանատիպ հոդվածներ
«Դադարեցրեք հիմարություններ անել»․ Բայդենը՝ Նեթանյահուին
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ վերջ...
Արցախի թեմը մեղադրել է Վատիկանի թերթին. հայտնի է պատճառը
ՀԱԵ Արցախի թեմը հայկական մշակութային ժառանգության յուրացման և ադրբեջանական քարոզչության ծառայություն է որակել Վատիկանի պ...
ՊՆ-ն` Վարդանյանի՝ պաշտպանության նախարարի խորհրդական նշանակվելու վերաբերյալ լուրերի մասին
Մամուլում տեղեկություններ են շրջանառվում գեներալ-լեյտենանտ Կ. Վարդանյանի՝ պաշտպանության նախարարի խորհրդական նշանակվելու...
ՌԴ սահմանապահները հեռանում են «Զվարթնոցից». արձանագրությունը ստորագրվեց
Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության ներկայացուցիչները հայկական կողմի պահպանությանը հանձնեցին «Զվարթնոց» օդային անցակետ...