Ֆրանսիան Իրանում գտնվող իր քաղաքացիներին կոչ է անում անհապաղ լքել այդ երկիրը
Ֆրանսիայի ԱԳՆ-ն Իրանում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իսլամական Հանրապետությունը։ Դրա պատճառը Իսրայելի և Իրանի միջև ռազմական էսկալացիայի մեծ ռիսկն է։
Ֆրանսիայի ԱԳՆ-ն ասում է, որ ամբողջ երկիրը գտնվում է «կարմիր» գոտում։
«Ելնելով դրանից՝ մենք Ֆրանսիայի քաղաքացիներին պաշտոնապես խորհուրդ ենք տալիս զերծ մնալ որևէ պատճառով Իրան մեկնելուց, իսկ այնտեղ գտնվողներին՝ զերծ մնալ ցանկացած ձևի ցույցերին մասնակցելուց»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Տարածաշրջանում իրավիճակը հատկապես սրվել է Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիյեի սպանությունից հետո։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական կողմը ջուր և բժշկական օգնություն կտրամադրի Վրաստանի հետ սահմանին սպասող մարդկանց
Ռուսական կողմը ջուր և բժշկական օգնություն կտրամադրի բոլոր նրանց, որ կսպասեն Վրաստանի հետ սահմանին ճանապարհի բացմանը, հայ...
5 մլն դրամ հաշվի մնացորդ, 2 բնակարան. ինչ է հայտարարագրել ԿԳՄՍՆ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արաքսիա Սվաջյանը պաշտոնի նշանակվել...
Իրանը հայտարարություն է արել
Սիոնիստական ռեժիմի խիստ պատժվելու է «ՀԱՄԱՍ»-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի արյունը թափելու համար։ Այդ մասին հայտա...
ՀՀ ԱԳՆ-ը կոչով դիմել է մեր քաղաքացիներին
Հույս հայտնելով, որ բարեկամ Լիբանանում կպահպանվի խաղաղությունն ու կայունությունը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությո...