Ո՞վ է վճարել Փաշինյանի և Բեռլինում ընտանիքի հանգստի համար. կառավարությունը պարզաբանել է. Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Բեռլինում «Եվրո-2024»–ի եզրափակիչ հանդիպմանը ներկա գտնվելու ճանապարհածախսը, ինչպես նաև կեցության հավելյալ օրերի և ընտանիքի անդամների համար վճարել է սեփական միջոցներից։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Բանն այն է, որ սոցցանցերի հայկական տիրույթում բուռն քննարկման առարկա էր դարձել Նիկոլ Փաշինյանի ներկայությունը տիկնոջ և որոշ պաշտոնյաների հետ ԵԱ–ի եզրափակիչին։ Խոսվում էր նաև Գերմանիայի մայրաքաղաքում Փաշինյանի, կնոջ և կրտսեր դստեր` Արփիի հանգստի մասին։ ԶԼՄ–ներում նույնիսկ տեղեկություններ են հայտնվել, որ այցն ու արձակուրդը վճարվել են պետբյուջեից։
ՀՀ կառավարությունից լրատվականին հայտնել են, որ Գերմանիայի մայրաքաղաք այցը պլանավորվել է ՈւԵՖԱ–ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հրավերից հետո։ Թե երբ է հրավերը ստացվել՝ կառավարությունից հստակ պատախսան չեն տվել։ Միևնույն ժամանակ ընդգծել են` ճանապարհածախսը վարչապետը կատարել է իր հաշվին։
Նրան ուղեկցող պատվիրակության անդամների օրապահիկը և գիշերավարձը վճարվել է պետբյուջեից այն չափով, որը նախատեսվում է կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի որոշմամբ։
ՀՀ կառավարության որոշմամբ` պետական աշխատողների համար, դեպի Գերմանիա, մասնավորապես Բեռլին գործուղվելու համար ծախսն օրապահիկի դեպքում կազմում է 90 եվրո, իսկ գիշերավարձի դեպքում` 134 եվրո մեկ օրվա համար։
«Եվրո 2024-ի եզրափակիչ հանդիպմանը ՀՀ վարչապետը տիկնոջ հետ, ինչպես նաև Արայիկ Հարությունյանը ներկա են գտնվել ՈՒԵՖԱ-ի նախագահի հրավերով, որի համար գումար չի վճարվել։
Նշենք, որ հուլիսի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտանիքի անդամների` կնոջ` Աննա Հակոբյանի և կրտսեր դստեր` Արփիի հետ թռել էր Բեռլին` ֆուտբոլի «Եվրո 2024»-ի եզրափակիչ Իսպանիա–Անգլիա խաղին հետևելու անմիջապես մարզադաշտից։ Փաշինյանն այդ օրը հայտնել էր, որ հանդիպել է ՈւԵՖԱ–ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ, որն էլ հրավիրել էր նրանց Բեռլին` խաղը դիտելու։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն` Վարդանյանի՝ պաշտպանության նախարարի խորհրդական նշանակվելու վերաբերյալ լուրերի մասին
Մամուլում տեղեկություններ են շրջանառվում գեներալ-լեյտենանտ Կ. Վարդանյանի՝ պաշտպանության նախարարի խորհրդական նշանակվելու...
ՌԴ սահմանապահները հեռանում են «Զվարթնոցից». արձանագրությունը ստորագրվեց
Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության ներկայացուցիչները հայկական կողմի պահպանությանը հանձնեցին «Զվարթնոց» օդային անցակետ...
Երևանն ու Բաքուն համաձայնության են եկել սահմանների սահմանազատման շուրջ. Ջեյմս Օ՛Բրայեն
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն համաձայնության...
«Դադարեցրեք հիմարություններ անել»․ Բայդենը՝ Նեթանյահուին
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ վերջ...