ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔԿ-ն 122 մլն դրամով ձեռք է բերել ծառայողական 10 էլեկտրամոբիլ
ՀՀ քննչական կոմիտեն ձեռք է բերել «BYD» մակնիշի 10 էլեկտրամոբիլ, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության 10 ստորաբաժանումներին։
Ավտոմեքենաները ծառայելու են նշված ստորաբաժանումների քննիչներին՝ դեպքի վայր մեկնելու, իրենց գործառույթներից բխող անհրաժեշտ այլ գործողությունների կատարման նպատակներով։
Էլեկտրամոբիլները ձեռք են բերվել մրցութային ընթացակարգի լիարժեք պահպանմամբ, պետական բյուջեից հատկացված 122 մլն դրամի միջոցներով։
Պաշտոնապես դրանք ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյա հոբելյանի կապակցությամբ Գավառ քաղաքում անցկացված հանդիսավոր միջոցառումների շրջանակում՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի մասնակցությամբ։
ՀՀ ՔԿ տարբերանշանով և լուսաձայնային անհրաժեշտ միջոցներով կահավորված ծառայողական մեքենաներն արդեն շահագործվում են։
Ակնկալվում է, որ դրանք, լոկացիոն առումով, էականորեն լավարկելու են քննիչների կողմից անհետաձգելի գործողությունների կատարման օպերատիվությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Փաշինյանի թիկնապահն իջեցնում շինարարի ձեռքը, երբ նա փորձում է ինչ-որ բան բացատրել վարչապետին
Նիկոլ Փաշինյանի թիկնապահն իջեցնում է շինարարի ձեռքը, երբ նա փորձում է ինչ-որ բան բացատրել վարչապետին։Ավելի վաղ հայտնել է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աննան էլ սկսեց հետաքրքրվել հեծանիվով. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հեծանվավազքի է դուրս եկել։ Այս անգամ վարչապետին ընկերակցում է տիկինը` Աննա Հակոբյանը։ Նիկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը մասնակցում է Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին մասնակցում է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության պաշտոնական արար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Բարով ես եկել, համով ախպեր». Վաղարշապատցի կինը Փաշինյանին «Նարեկացի» նվիրեց
Էջմիածնում սուբվենցիոն ծրագրի շրջանակում ընթացքի մեջ են թիվ 14 «Ձնծաղիկ» մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները: Այս մա...