ՀՀ կառավարությունը հավանություն չտվեց ընդդիմադիր պատգամավորի օրինագծին
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ հավանություն չտվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին» նոր օրենքի նախագծին։
Օրինագիծը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսին 2–ին է ներկայացրել կառավարության քննարկմանը և խնդրել սահմանված կարգով դնել շրջանառության մեջ։
Նազարյանն իր հեղինակած օրինագծի մեջ նշել է, որ մինչ այժմ այս ոլորտի օրենսդրական կարգավորումների դաշտում կա մի պատկեր, երբ զոհված զինծառայողների ընտանիքների անդամների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված սոցիալական ապահովության երաշխիքները և արտոնությունները տրամադրվում են տարբեր օրենքներում առկա հոդվածներով, կառավարության, նախարարությունների, տեղական ինքնակառավարման մարմինների առանձին որոշումներով:
«Անհրաժեշտություն է առաջացել, որ այս ամենը մեկտեղվի մեկ օրենքում: Այս քայլով խորհրդարանը, կառավարությունն իր երախտիքը կհայտնի հայրենիքի համար կյանքը տված զինվորներին, զինվորականներին, նրանց ընտանիքի անդամներին»,– նշված է օրինագծի հիմնավորման մեջ:
Ըստ պատգամավորի` այս օրենքը ոչ այնքան նյութական և սոցիալական ապահովման խնդիր է լուծում, որքան շատ ավելի կարևոր մի հարց` պետության և հանրության վերաբերմունքը հայրենիքի համար կյանքը տված զինվորների, զինվորականների ընտանիքի անդամներին:
ՀՀ կառավարությունն իր հիմնավորման մեջ նշել է, որ նախագծում առկա են խնդրահարույց կարգավորումներ: Օրինակ` նախագծին կից ներկայացված հիմնավորումից լիարժեք չի բացահայտվում օրենքի ընդունման անհրաժեշտությունը:
«Նախագծով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստանձնելու է չգնահատված պայմանական պարտավորություններ։ Ըստ այդմ` ՀՀ կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ նախագծի ընդունումից»,– նշված է գործադիր մարմնի հիմնավորման մեջ:
Բացի այդ, պատգամավոր Նազարյանը նշել էր, որ օրենքի ընդունմամբ կառավարության ֆինանսական ծանրաբեռնվածությունը կամ չի ավելանա կամ կավելանա ոչ այն չափով, որը կարող է խնդիրներ առաջացնել պետության գործունեության համար: Ի պատասխան կառավարությունից հայտնել են, որ նախագծի ընդունումը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազեցման:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր լայնամասշտաբ ռազմական էսկալացիայի վերաբերյալ «Fitch»-ի կանխատեսումը
Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական էսկալացիա չի սպասվում։ Այս կանխատեսումը ներկայացրել է «Fitch» վարկանիշա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանն ավերել է Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպարոցին կից կանգնեցված հուշաղբյուրը
Monument Watch-ն ահազանգում է․ Ադրբեջանը ավերել է (նկ. 1) Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի ետևում կանգնեցված հուշաղ...
Շառլ Միշելը նամակ է հղել Հայաստանին ու Ադրբեջանին
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը վերսկսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքե...
Նախկին վարչապետի խորհրդականին հրավիրել են ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչություն․ «Հետք»
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության նախկին պետ, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական Սամվել Սանամյանի ու...