Գերշկովիչն ու Ուելանը լքում են Ռուսաստանը բանտարկյալների փոխանակման շրջանակներում. հայտարարել են ԱՄՆ-ում
The Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչը և ԱՄՆ նախկին ծովային հետևակ Փոլ Ուելանը հեռանում են Ռուսաստանից՝ ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակման շրջանակներում: Այս մասին գրում Է Bloomberg-ը։
Գործակալության տվյալներով՝ ազատ արձակված ամերիկացիներն ուղևորվում են ՌԴ-ի սահմաններից դուրս:
Հուլիսի 31-ին Reuters-ը, հղում անելով իրավապաշտպաններին, գրել էր, որ Ռուսաստանի և արևմտյան երկրների միջև պատրաստվում է լայնածավալ գերիների փոխանակում։
Նույն օրը սլովենական N1 հեռուստաալիքը հաղորդել Է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի և Բելառուսի միջև բանտարկյալների լայնածավալ փոխանակում կարող է տեղի ունենալ առաջիկա ժամերին: Հեռուստաալիքի տվյալներով՝ կփոխանակվեն ռուսաստանցիներ Արտյոմ և Աննա Դուլցևան, որոնք Սլովենիայում ապրել են արգենտինական անձնագրով և Լյուբլյանայի կողմից դատապարտվել են լրտեսության համար:
Բացի այդ, Fox News հեռուստաալիքը տեղեկացրել է, որ The Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչը, որը Ռուսաստանում լրտեսության գործով դատապարտվել է 16 տարվա ազատազրկման, ԱՄՆ կվերադառնա օգոստոսի 1-ին՝ բանտարկյալների փոխանակման շրջանակներում:
Ավելի վաղ Կրեմլը հրաժարվել էր մեկնաբանել Գերշկովիչի և այլ բանտարկյալների փոխանակման թեման:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն հուլիսի 30-ին. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները` Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը, վաղը` հուլիսի 30-ին, կհանդիպեն հայ–թ...
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում կայանալիք COP29-ին. Հաջիև
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է՝ մասնակցելու Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29 գագաթնաժողովին, The National-ի փոխանցմամ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ՝ ծանոթանալու 2023 թվականին իրականացված և այժմ ընթացքի մեջ գտնվող ծրագ...
Իրանը վրեժխնդրության կարմիր դրոշ է բարձրացրել Ջամքարան մզկիթի գմբեթին
Իսմայիլ Հանիայի սպանությունից հետո Իրանի մզկիթի վրա կարմիր դրոշ են բարձրացրել. Իրանի Ջամքարան մզկիթի վրա կարմիր դրոշ են...