Բաքուն միջազգային ասպարեզում սպառնում է մեզ և վարկաբեկում ժողովրդավարությունը. Ֆրանսիայի Սենատ
Ֆրանսիայի Սենատի՝ Օտարերկրյա ազդեցության ուսումնասիրման հանձնաժողովը «Վնասակար արտաքին միջամտության դեմ պայքարը» վերտառությամբ զեկույց է ներկայացրել՝ ի թիվս այլ հարցերի, անդրադառնալով նաև Բաքվին: Ըստ զեկույցի՝ Ադրբեջանը նոր վտանգավոր տարր է միջազգային ասպարեզում, որը սպառնում է Ֆրանսիային և վարկաբեկում ժողովրդավարությունը։ Այս մասին հայտնում է 1lurer.am-ը։
«Հայաստանին Փարիզի աջակցությունից հետո Ադրբեջանը սկսեց ակտիվ թշնամանք դրսևորել: Դա արտահայտվում է Ֆրանսիայի ներքին գործերին միջամտելու փորձերով։ Ֆրանսիացի նախարարները նշել են Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերություններում աննախադեպ ճգնաժամը»,- ասված է փաստաթղթում։
Զեկույցի համաձայն՝ Ադրբեջանը Ռուսաստանի աջակցությամբ և ոչ պետական կառույցների միջոցով, գործողություններ է իրականացնում Ֆրանսիայի դեմ: «Այդ գործողությունները տարածվում են նաև ֆրանսիական անդրծովյան տարածքների վրա»,- ընդգծվում է փաստաթղթում:
Նշվում է, որ Բաքուն նաև ապատեղեկատվական արշավ է կազմակերպել Օլիմպիական խաղերի դեմ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն հուլիսի 30-ին. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները` Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը, վաղը` հուլիսի 30-ին, կհանդիպեն հայ–թ...
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում կայանալիք COP29-ին. Հաջիև
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է՝ մասնակցելու Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29 գագաթնաժողովին, The National-ի փոխանցմամ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ՝ ծանոթանալու 2023 թվականին իրականացված և այժմ ընթացքի մեջ գտնվող ծրագ...
Իրանը վրեժխնդրության կարմիր դրոշ է բարձրացրել Ջամքարան մզկիթի գմբեթին
Իսմայիլ Հանիայի սպանությունից հետո Իրանի մզկիթի վրա կարմիր դրոշ են բարձրացրել.Իրանի Ջամքարան մզկիթի վրա կարմիր դրոշ են բ...