Արտաշատի համայնքապետարանում ստուգումների արդյունքում 9 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, կան կալանավորվածներ
Արտաշատի համայնքապետարանում Հակակոռուպցիոն կոմիտեի խուզարկությունների և ստուգումների արդյունքում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ, որից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Խոսնակի փոխանցմամբ՝ 9 անձինք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար։
«Կալանավորված անձանից 2-ը հարկային տեսուչներ են։ Գործն առնչվում է Արտաշատ քաղաքում շինարարական աշխատանքների ընթացքում կատարված առևերույթ հափշտակություններին, և ՊԵԿ պաշտոնյաների կողմից կաշառք ստանալուն»,- նշեց Օհանջանյանը։ Հիշեցնենք՝ հուլիսի 30-ին, Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգումներ է իրականացրել Արտաշատի համայնքապետարանում։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ դրանք կապված են ասֆալտապատման մրցույթների և աշխատանքների հետ:
Լրատվամիջոցն ուսումնասիրել է, թե որ ընկերություններն են հաղթող ճանաչվել Արտաշատ խոշորացված համայնքում ասֆալտապատման մրցույթում և շինաշխատանքներ են իրականացնում։ Արտաշատ խոշորացված համայնքի Արտաշատ քաղաքի և հարակից 29 բնակավայրերի փողոցների նորոգման և ասֆալտապատման աշխատանքները մեկնարկել են անցած տարի և շարանուկվում են մինչ օրս։
Պարզել ենք, որ «Ավետիս խեցի» ՍՊԸ-ն ասֆալտապատման մրցույթում հաղթող է ճանաչվել։ Աշոտ Ավետիսյանը գրանցված է Արտաշատ խոշորացված համայնքի Բերքանուշ բնակավայրում, որտեղ ևս, ըստ ծրագրի, պետք է կատարվեն ասֆալտապատման աշխատանքներ։ Աշոտ Ավետիսյանը Բերքանուշի վարչական ղեկավար Հայկ Ավետիսյանի հայրն է։ «Ավետիս խեցի» ընկերությունը խեցեգործությամբ է զբաղվում և արտադրանքը ներկայացված է ֆեյսբուքյան էջում։ Ասֆալտապատման մրցույթում էլ հաղթող է ճանաչվել «ԲԵՐՄԱ» ՓԲԸ-ն։ Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ (e-register) այս ընկերության իրական շահառուներն են Ավետիք Մանուկյանը և Արա Մովսիսյանը։ Տնօրենը Ավետիք Մանուկյանն է, իսկ ընկերությունը գրանցված է Մասիս խոշորացված համայնքում։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր լայնամասշտաբ ռազմական էսկալացիայի վերաբերյալ «Fitch»-ի կանխատեսումը
Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական էսկալացիա չի սպասվում։ Այս կանխատեսումը ներկայացրել է «Fitch» վարկանիշա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանն ավերել է Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպարոցին կից կանգնեցված հուշաղբյուրը
Monument Watch-ն ահազանգում է․ Ադրբեջանը ավերել է (նկ. 1) Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի ետևում կանգնեցված հուշաղ...
Նախկին վարչապետի խորհրդականին հրավիրել են ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչություն․ «Հետք»
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության նախկին պետ, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական Սամվել Սանամյանի ու...
Պետդեպը՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցությունների մասին
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը ձեռնպահ է մնացել հայ-թուրքական հարաբերությունների կարգավ...