Ռուսաստանը բաց է կարգավորման դիվանագիտական ճանապարհի համար
Ռուսաստանը բաց է կարգավորման դիվանագիտական ճանապարհի համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նշվում է, որ Ինդոնեզիայի նորընտիր նախագահ և երկրի պաշտպանության նախարար Պրաբովո Սուբիանտոն, որի հետ չորեքշաբթի բանակցություններ է վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, դեռևս մեկ տարի առաջ առաջարկել Է Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման ծրագիր:
«Մենք բարձր ենք գնահատում մեր ինդոնեզացի գործընկերների այս ջանքերը»,- ասել է Պեսկովը։
«Ռուսաստանը բաց է կարգավորման դիվանագիտական ճանապարհի համար, բայց մենք տեսնում ենք, որ, ցավոք, այս պահին ուկրաինական կողմից նման փոխադարձություն չկա»,- ասել է Պեսկովը «Россия 1» հեռուստաալիքի եթերում։
Նմանատիպ հոդվածներ
Թեհրանում սպանվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն սպանվել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում գտնվող իր նստավայրի վր...
Քննարկվել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հեռացման հարցը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախօրեին իշխանական մի խմբով նիստ է գումարվել, որի ընթացքում քննարկվել է...
Թրամփն ասել է, որ չի լինի նախագահ, եթե իր առողջությունը դա թույլ չտա
ԱՄՆ նախագահի թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ չի լինի նախագահ, եթե իր առողջությունը դա թույլ չտա։ «Եթե...
Պաղեստինի նախագահը կմեկնի Թուրքիա
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասն օգոստոսի 14-15-ը կայցելի Թուրքիա։ Նախատեսվում է հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողա...