ԱՄՆ-ն կապ չունի ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի սպանության հետ. Բլինքեն
Միացյալ Նահանգները ներգրավված չէ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի մահվան մեջ, CNA հարթակին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախապես չի իմացել ծրագրվող քայլի մասին և կապ չունի Հանիյեի մահվան հետ։
Ինչ վերաբերում է հարցին, թե ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի սպանությունը կփոխի՞ Գազայի հատվածում պատերազմի ընթացքը, ապա Բլինքենն անորոշ պատասխան է տվել։
«Շատ դժվար է կանխատեսել, և տարիների ընթացքում ես սովորել եմ, որ երբեք չպետք է ենթադրել, թե ինչ ազդեցություն կունենա մի իրադարձությունը մյուսի վրա»,- ասել է նա՝ միևնույն ժամանակ նշելով, որ անհրաժեշտ է օգնել, «որպեսզի վերջ դրվի պաղեստինցիների տառապանքներին Գազայում»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Իրանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանության հանցակիցն է և պետք է պատասխանատվության ենթարկվի։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն հուլիսի 30-ին. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները` Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը, վաղը` հուլիսի 30-ին, կհանդիպեն հայ–թ...
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում կայանալիք COP29-ին. Հաջիև
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է՝ մասնակցելու Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29 գագաթնաժողովին, The National-ի փոխանցմամ...
«Ես կկանխեմ երրորդ համաշխարհային պատերազմը». Թրամփ
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում ուկրաինական հակամարտությ...
Իրանը վրեժխնդրության կարմիր դրոշ է բարձրացրել Ջամքարան մզկիթի գմբեթին
Իսմայիլ Հանիայի սպանությունից հետո Իրանի մզկիթի վրա կարմիր դրոշ են բարձրացրել.Իրանի Ջամքարան մզկիթի վրա կարմիր դրոշ են բ...