Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը սկսել է հարցաքննել Ուկրաինայից վերադարձած վրացի վարձկաններին. The Insider
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) սկսել է հարցաքննել Վրաստանի այն քաղաքացիներին, ովքեր որպես կամավոր կռվել են Ուկրաինայի կողմից։
Պարզաբանվում է, որ հարցաքննություններն անցկացվում են «հեղաշրջման փորձի» վերաբերյալ քրեական գործի շրջանակներում։
Առնվազն երկու հոգի արդեն նման զանգեր ստացել են՝ Նադիմ Խմալաձեն և Հակաօկուպացիոն շարժման ակտիվիստ Լաշա Չիգլաձեն:
«Ինձ ասել են, որ մեկ տարի առաջ հեղաշրջման փաստով հետաքննություն է սկսվել։ Նրանք որոշ հարցեր ունեին այդ մասին, նաեւ հարցրեցին, երբ էի գնացել, երբ վերադարձա Ուկրաինայից, կային ընդհանուր հարցեր», - ասել է Չիգլաձեն ընդդիմադիր TV Mtavari-ին տված հարցազրույցում:
Ինչպես The Insider-ին հայտնել է Ուկրաինայի համար կռվող վրացական ազգային լեգեոնի հրամանատար Մամուկա Մամուլաշվիլին, Վրաստանում հետախուզման մեջ է գտնվում իր ղեկավարած կազմավորման մոտ 300 մարդ։ Նրանց մեծ մասն այժմ Ուկրաինայում է։ Միաժամանակ Մամուլաշվիլին ընդգծել է, որ ծանոթ չէ Խմալաձեի ու Չիգլաձեի հետ, և որ նրանք հավանաբար կռվել են այլ ստորաբաժանումների կազմում։
Հիշեցնենք, որ հունիսին ռուսական դատարանը վրացական ազգային լեգեոնը ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել։ Անցյալ տարվա սեպտեմբերին Պետական անվտանգության ծառայությունը հայտարարեց Վրաստանում հեղաշրջման և իշխանությունը զավթելու նպատակով արտասահմանում դավադրության բացահայտման մասին։ Կասկածյալների թվում նշվում են նաև Վրաստանի ազգային լեգեոնի անդամները։ Երկար ժամանակ այս գործի հետաքննության մասին ոչինչ չէր հաղորդվում։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ը գաղտնազերծել է իր ռազմավարական միջուկային զենքի մասին տվյալները
ԱՄՆ-ն 2023 թվականի սեպտեմբերի դրությամբ ուներ 3748 միջուկային մարտագլխիկ, որոնք նախատեսված էին ռազմավարական ուժերը համալ...
Զորավարժության շրջանակում հայկական և ամերիկյան կողմերը կզարգացնեն իրենց կարողությունները. ամերիկացի գեներալ
ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդին խոսել է Հայաստանում կայանալիք «Արծիվ գոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելը հարվածել է Գազայի հատվածում գտնվող դպրոցին
Իսրայելը հարվածել է Գազայի հատվածում գտնվող դպրոցին: ՀԱՄԱՍ-ը նշում է, որ հարձակման հետևանքով զոհվել է 30 մարդ, որոն...
Բրիտանիան սարսափած է իր միջուկային արդյունաբերության վիճակից. New Yorker
Բրիտանիան սարսափած է իր միջուկային արդյունաբերության վիճակից: Բրիտանիան որպես ծովային տերություն այնքան երկար վայել...