Զորավարժության շրջանակում հայկական և ամերիկյան կողմերը կզարգացնեն իրենց կարողությունները. ամերիկացի գեներալ
ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդին խոսել է Հայաստանում կայանալիք «Արծիվ գործընկեր» խորագրով հայ-ամերիկյան զորավարժությունների մասին։
«Տարիների ընթացքում Կանզասի Ազգային գվարդիան ամուր համագործակցային կապեր է հաստատել Հայաստանի Հանրապետության հետ, իսկ մեր հայ գործընկերների հետ համատեղ զորավարժությունների անցկացումը, ինչպիսին է «Արծիվ գործընկեր»-ը, թույլ է տալիս մեծացնել վստահությունն ու բարեկամությունը մեր երկրների և մեր զինված ուժերում ծառայող կանանց և տղամարդկանց միջև», - Մայքլ Վեներդիի խոսքերն է մեջբերել Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։
Զորավարժության շրջանակում հայկական և ամերիկյան կողմերը կզարգացնեն խաղաղապահ գործողություններ անցկացնելու իրենց կարողությունները՝ իրականացնելով կրակային և կայունության ապահովմանն ուղղված պատրաստության, զենքերի հետ ծանոթացման և հրաձգարանի ղեկավարման միջոցառումներ: Այս վարժանքների իրականացումը թույլ կտա երկու պետությունների զինծառայողներին ծանոթանալ միմյանց գույքի և տեխնիկայի հետ:
Նմանատիպ հոդվածներ
Բրիտանիան սարսափած է իր միջուկային արդյունաբերության վիճակից. New Yorker
Բրիտանիան սարսափած է իր միջուկային արդյունաբերության վիճակից: Բրիտանիան որպես ծովային տերություն այնքան երկար վայել...
ԱՄՆ-ը Լեհաստան է տեղափոխել Abrams տանկեր և այլ զրահատեխնիկա
ԱՄՆ բանակը Abrams տանկեր և այլ զրահատեխնիկա է տեղակայել Լեհաստանում։ Այս մասին հայտնում է ԱՄՆ պաշտպանության նախարար...
ԱՄՆ-ը գաղտնազերծել է իր ռազմավարական միջուկային զենքի մասին տվյալները
ԱՄՆ-ն 2023 թվականի սեպտեմբերի դրությամբ ուներ 3748 միջուկային մարտագլխիկ, որոնք նախատեսված էին ռազմավարական ուժերը համալ...
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը սկսել է հարցաքննել Ուկրաինայից վերադարձած վրացի վարձկաններին. The Insider
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) սկսել է հարցաքննել Վրաստանի այն քաղաքացիներին, ովքեր որպես կամավոր կռ...