Հայտնաբերվել է հսկայական սև անցքի հանկարծակի արթնացումը. այն Արեգակից մեծ է 1 մլն անգամ
Գերմանիայի Եվրոպական հարավային աստղադիտարանի աստղագետների խումբը հայտնաբերել է երկրից 360 մլն լուսային տարի հեռավորության վրա գտնվող գերզանգվածային սեւ անցքի արթնացումը Կույս համաստեղությունում: Հետազոտությունը հրապարակվել է Astronomy and Astro Physics (A&A) գիտական ամսագրում:
Գիտնականների խոսքով՝ հեռավոր տիեզերքի աննկատելի հատվածում լուսավորության փոփոխությունն առաջին անգամ նկատել են 2019 թվականին։ Մասնագետներն առաջին անգամ կարողացել են իրական ժամանակում նման գործընթաց դիտարկել։
Արթնացած սեւ խոռոչը գտնվում է SDSS1335+0728 կոչվող գալակտիկայի կենտրոնում: Նրա զանգվածը 1 միլիոն անգամ գերազանցում Է Արեգակի զանգվածը։
Հետազոտողները պարզել են, որ վերջերս գալակտիկան կրկնապատկել է իր պայծառությունը միջին ինֆրակարմիր տիրույթում, ուլտրամանուշակագույն տիրույթում չորս անգամ ավելի պայծառ է դարձել և ռենտգենյան տիրույթում առնվազն 10 անգամ ավելի պայծառ:
Աստղագետները նաև առաջ են քաշել հեռավոր գալակտիկայի միջուկի փայլի այլընտրանքային տեսություն ՝ այն կապելով մակընթացային ոչնչացման իրադարձության հետ, գործընթաց, որի ընթացքում սեւ խոռոչը պատռում է մոտ կանգնած աստղը: Այնուամենայնիվ, նման միջադեպերը սովորաբար տևում են ոչ ավելի, քան մեկ տարի: