ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի կենտրոնում 19-ամյա երիտասարդի են սպանել. պատճառը հայտնի է. Ոստիկանություն
Հունիսի 10-ին՝ 01.25-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մաշտոցի պողոտայում գետնին ընկած է մի արնաշաղախ երիտասարդ: Հայտնում են Ոստիկանությունից:
Օպերատիվ խումբ մեկնել էր ոստիկանության Կենտրոնական բաժնից, տեղյակ էին պահվել պարեկները:
Այդ մասին հայտնում է Ոստիկանությունը:
Պարզվել էր, որ ահազանգից րոպեներ առաջ այդ նույն վայրում, երեք երիտասարդ վիճել էին իրար հետ, հնչեցրել հայհոյանքներ, և վիճաբանության ընթացքում էլ նրանցից մեկը իր մոտ եղած դանակով հարվածել էր մյուս երկուսին:
Շտապօգնության խումբը «կրծքավանդակի արնահոսող թափանցող վերք» ախտորոշմամբ արնաշաղախ երիտասարդին տեղափոխել էր 1-ին համալսարանական հիվանդանոց:
Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում հաշվառված 19-ամյա երիտասարդի վիճակը ծանր էր:
Շտապօգնության մեկ այլ խումբ նույն տեղից, դարձյալ` կտրած-ծակած վերքով, «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխել Գավառ քաղաքում հաշվառված 24-ամյա երիտասարդի: Վեճի երրորդ մասնակիցը չկար:
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ: Ու մինչ իրավապահները ձեռնարկում էին դանակահարողին հայտնաբերելու միջոցներ, ժամը 2.50-ին հիվանդանոցից հայտնել էին, որ 19-ամյա երիտասարդը գիտակցության չգալով` մահացել է:
Շուտով պարզվում է նաև միջադեպի երրորդ մասնակցի ինքնությունը` Գորիս քաղաքում հաշվառված 24-ամյա երիտասարդ:
Ըստ նախնական տվյալների` երիտասարդների միջև վեճը ծագել էր գինու փառատոնի ժամանակ, երբ նրանցից մեկը մյուսին դիտողություն էր արել բարձրաձայն հայհոյելու համար:
Այդ պահին հաջողվել էր զարգացումը կանխել, սակայն երբ ավելի ուշ նրանք կրկին հանդիպել էին Մաշտոցի պողոտայում, վեճը կրկին բորբոքվել ու վերաճել էր առանձնապես ծանր հանցագործության:
Կենտրոնականի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 12-ին դանակահարողը ինքնակամ ներկայացել է ոստիկանության բաժին, տեղափոխվել քննչական բաժին, որտեղ էլ տվել է խոստովանական ցուցմունք։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Նախաքննությամբ դեպքի հանգամանքները պարզվում են:
Նմանատիպ հոդվածներ
Երևանի ավագանին արձակուրդ կմեկնի. արտահերթ նիստեր չեն լինի. Ժողովուրդ
Երեւանի ավագանին նույնպես առաջիկայում «ամառային արձակուրդի» կմեկնի:Ինչպես արդեն հայտնել ենք, հինգշաբթի օրը հայրենի խորհր...
ՀՀ տարբեր զինկոմիսարիատների մի շարք աշխատակիցներ պատրաստվում են ազատման դիմում գրելու. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ տարբեր զինկոմիսարիատների մի շարք աշխատակիցներ պատրաստվում են ազատման...
Այսօր մեկնարկում է ֆուտբոլային ամենակարևոր իրադարձությունը՝ Եվրո-2024-ը
Այսօր մեկնարկում է ֆուտբոլային ամենակարևոր իրադարձությունը Եվրո-2024-ը, որը հյուրընկալում է Ֆուտբոլի Եվրոպայի եռակի չեմպ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բողոքի ակցիաներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու հիմնավոր կասկածով 11 անձ է ձերբակալվել. ՔԿ
ՀՀ ոստիկանությունից ստացվել է հաղորդում այն մասին, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի 5 տարբեր հարթակներում տարածվել են տարբ...