Արքայադուստր Քեյթ Միդլթոնը պատմել է քաղցկեղի դեմ պայքարում առաջընթացի մասին
Մեծ Բրիտանիայի թագաժառանգ արքայազնի կինը՝ Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը, հայտարարել է քաղցկեղի դեմ պայքարում «զգալի առաջընթացի» մասին և մտադիր է մասնակցել հանրային միջոցառման։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ես զգալի առաջընթաց եմ գրանցել քաղցկեղի դեմ պայքարում»,- նշել է նա։
Քեյթ Միդլթոնի խոսքով՝ նա, ինչպես քիմիաթերապիայի միջով անցնող յուրաքանչյուր մարդ, ունի «լավ և վատ օրեր»:
Ուելսի արքայադուստրը խոսել է Չարլզ III թագավորի ծննդյան օրվա շքերթին մասնակցելու իր մտադրության մասին։
Մարտի 22-ին Քեյթ Միդլթոնը հայտարարել էր, որ անցնում է կանխարգելիչ քիմիաթերապիայի վաղ փուլերը։ Արքայադուստրն ասել էր, որ քաղցկեղը հայտնաբերվել է որովայնի վիրահատությունից հետո կատարված թեստերի ժամանակ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ տարբեր զինկոմիսարիատների մի շարք աշխատակիցներ պատրաստվում են ազատման դիմում գրելու. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ տարբեր զինկոմիսարիատների մի շարք աշխատակիցներ պատրաստվում են ազատման...
Երևանի ավագանին արձակուրդ կմեկնի. արտահերթ նիստեր չեն լինի. Ժողովուրդ
Երեւանի ավագանին նույնպես առաջիկայում «ամառային արձակուրդի» կմեկնի:Ինչպես արդեն հայտնել ենք, հինգշաբթի օրը հայրենի խորհր...
Այսօր մեկնարկում է ֆուտբոլային ամենակարևոր իրադարձությունը՝ Եվրո-2024-ը
Այսօր մեկնարկում է ֆուտբոլային ամենակարևոր իրադարձությունը Եվրո-2024-ը, որը հյուրընկալում է Ֆուտբոլի Եվրոպայի եռակի չեմպ...
Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանա լճի հարավային ափի գետերում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում
Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանա լճի հարավային ափի գետերում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում: Հայտնում է Շրջ...