Ամերիկյան սուզանավը Կուբայի տարածքային ջրեր է մտել առանց հրավերի
Կուբայի արտաքին գործերի նախարարությունը տեղյակ է եղել, որ ամերիկյան USS Helena սուզանավը գտնվում է երկրի տարածքային ջրերում, սակայն պնդում է, որ նման այցերը պետք է լինեն հրավերով։ Այս մասին հայտարարել է հանրապետության փոխարտգործնախարար Կառլոս Ֆերնանդես դե Կոսիո Դոմինգեսը։
«Մենք գիտեինք նրանց ներկայության մասին, քանի որ, ըստ նախադեպերի, որոնց մենք հետևում էինք երկար տարիներ, Միացյալ Նահանգները մեզ նախապես տեղեկացրել էին», -նշել է դիվանագետը։ Նրա խոսքերն ուրբաթ օրը մեջբերել է Cubadebate պորտալը։
«Ծովային ակտիվների այցելությունները երկիր պետք է լինեն հրավերով»,- ընդգծել է փոխնախարարը:
Կուբայի իշխանությունները կարծում են, որ ԱՄՆ-ը անօրինական կերպով գրավում է Գուանտանամոյի նահանգը, որի ծոցում ներկայումս գտնվում է սուզանավը։ Այս նահանգում կա ամերիկյան ռազմածովային բազա, որտեղ 2002 թվականին բանտ է հիմնվել։
Նմանատիպ հոդվածներ
2018-2022 թվականներին Բելառուսը զենք է մատակարարել Ադրբեջանին. Politico
2018-2022 թվականներին Բելառուսը զենք է մատակարարել Ադրբեջանին, հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով փաստաթղթերը։ Ըստ հրապ...
Ի վերջո խոցվել է ռուսական Սու-57 կործանիչը թե ոչ. երկու կողմերի պարզաբանումը
Ուկրաինական ալիքները հայտնում են, ռուսական ալիքները հերքում, նրանց մեղադրում ֆեյք լուրեր տարածելու մեջ:Ուկրաինական ալիքն...
Ֆրանսիական Mirage կործանիչները չեն կարող փոխել Ուկրաինայի հակամարտության ընթացքը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սին հույսեր ունի, որ ֆրանսիական Mirage կործանիչները կկարողանան փոխել Ուկրաինայի հա...
Եգիպտոսը և Կատարը սպառնացել են ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին. The Wall Street Journal
Եգիպտոսը և Կատարը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հրահանգով, ճնշում են գործադրել ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա Իսրայելի հե...