Ֆրանսիական Mirage կործանիչները չեն կարող փոխել Ուկրաինայի հակամարտության ընթացքը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սին հույսեր ունի, որ ֆրանսիական Mirage կործանիչները կկարողանան փոխել Ուկրաինայի հակամարտության ընթացքը, գրում է Business Insider-ը։
Լրագրողների հետ զրուցած ավիացիոն փորձագետների կարծիքով՝ Mirage 2000 կործանիչները պիտանի չեն մարտական գործողությունների համար Ուկրաինայում։
«Դրանք արդյունավետությունը հիմնականում սահմանափակված է երկինք-երկինք հրթիռով», - ասում է Ջասթին Բրոնքը, բրիտանական պաշտպանական հետազոտությունների թագավորական ինստիտուտի փորձագետը:
Նրա խոսքով՝ ֆրանսիական Mirage-ը, ինչպես իրենց ամերիկյան F-16 գործընկերները, չեն կարողանա դիմակայել ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերին՝ հրթիռների կարճ հեռահարության պատճառով, որոնք նրանք նախատեսում են համալրել Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված ինքնաթիռները։ Ռուսական հզոր հրթիռային համակարգերը ուկրաինացի օդաչուներին կստիպեն թռչել համեմատաբար ցածր, ինչը կսահմանափակի կործանիչների արդյունավետությունը, հավելել է Բրոնքը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը Կիև կտեղափոխի Mirage 2000-5 կործանիչներ և կկազմակերպի ուկրաինացի օդաչուների ուսուցում։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան Մակրոնի հայտարարությունը սադրանք է համարում։
Նմանատիպ հոդվածներ
Ի վերջո խոցվել է ռուսական Սու-57 կործանիչը թե ոչ. երկու կողմերի պարզաբանումը
Ուկրաինական ալիքները հայտնում են, ռուսական ալիքները հերքում, նրանց մեղադրում ֆեյք լուրեր տարածելու մեջ:Ուկրաինական ալիքն...
Եգիպտոսը և Կատարը սպառնացել են ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին. The Wall Street Journal
Եգիպտոսը և Կատարը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հրահանգով, ճնշում են գործադրել ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա Իսրայելի հե...
ՆԱՏՕ-ի ներսում տարաձայնություններ են. Bloomberg
ՆԱՏՕ-ի ներսում տարաձայնությունների պատճառով գլխավոր քարտուղար Սթոլթենբերգը հրաժարվում է Կիևի համար 100 միլիարդ եվրոյի օգ...
Գերմանիան որոշել է ավելացնել պահեստազորայինների թիվը
Բունդեսվերը կադրերի խիստ պակաս ունի, միաժամանակ սպառնալիքը մեծանում է Ուկրաինայի պատերազմի պատճառով։ Այժմ Գերմանիայի պաշ...