Եգիպտոսը և Կատարը սպառնացել են ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին. The Wall Street Journal
Եգիպտոսը և Կատարը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հրահանգով, ճնշում են գործադրել ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա Իսրայելի հետ գործարք կնքելու համար, The Wall Street Journal-ին հայտնել են իր աղբյուրները:
Շարժման առաջնորդներին սպառնացել են ձերբակալել, ակտիվների սառեցում, պատժամիջոցներ և վտարում Դոհայում գտնվող իրենց ապաստանից:
Ինչպես գրում է թերթը, սա ցանկալիի հակառակ ազդեցությունն է ունեցել։ ՀԱՄԱՍ-ի առաջնորդները հայտարարել են, որ չեն համաձայնի գործարքին, որը չի համապատասխանում իրենց պայմաններին:
Հիշեցնենք, որ Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջիդ ալ-Անսարին այս շաբաթվա սկզբին ասել է, որ ՀԱՄԱՍ-ը միջնորդներին պատասխան չի տվել Գազայի հատվածում հրադադարի և պաղեստինցի գերիների հետ իսրայելցի պատանդների փոխանակման վերջին առաջարկին:
Մայիսի վերջին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն էր հայտարարել խաղաղության համաձայնագրի նոր նախագծի մասին։ Սկզբում ՀԱՄԱՍ-ը դրական էր գնահատել նախաձեռնությունը, սակայն հետագայում շարժման քաղբյուրոյի անդամ Ուսամա Համդանն ասել էր, որ նախագիծը չի նախատեսում իսրայելական զորքերի դուրսբերում։
Նմանատիպ հոդվածներ
Ի վերջո խոցվել է ռուսական Սու-57 կործանիչը թե ոչ. երկու կողմերի պարզաբանումը
Ուկրաինական ալիքները հայտնում են, ռուսական ալիքները հերքում, նրանց մեղադրում ֆեյք լուրեր տարածելու մեջ:Ուկրաինական ալիքն...
Ֆրանսիական Mirage կործանիչները չեն կարող փոխել Ուկրաինայի հակամարտության ընթացքը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սին հույսեր ունի, որ ֆրանսիական Mirage կործանիչները կկարողանան փոխել Ուկրաինայի հա...
Գերմանիան որոշել է ավելացնել պահեստազորայինների թիվը
Բունդեսվերը կադրերի խիստ պակաս ունի, միաժամանակ սպառնալիքը մեծանում է Ուկրաինայի պատերազմի պատճառով։ Այժմ Գերմանիայի պաշ...
ՆԱՏՕ-ի ներսում տարաձայնություններ են. Bloomberg
ՆԱՏՕ-ի ներսում տարաձայնությունների պատճառով գլխավոր քարտուղար Սթոլթենբերգը հրաժարվում է Կիևի համար 100 միլիարդ եվրոյի օգ...