Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են թմրանյութ ու կանեփի թփեր
Մայիսի 29-ին` գիշերվա ժամը 1:15-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի պարեկները Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 19-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա: Հրազդան քաղաքի բնակիչ 42-ամյա վարորդը թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժին, իսկ մեքենան` պահպանվող հատուկ տարածք:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ անձնական խուզարկությամբ վարորդի մոտ հայտնաբերվել է թղթե փաթեթով կանաչավուն զանգված: Մեքենայում հայտնաբերվել է նույն զանգվածով ծխախոտի գլանակ, նաև` հողով լցված պլաստիկե տարա` կանեփանման հինգ բույսով:
42-ամյա հրազդանցին հայտնել է, որ թղթե փաթեթում և գլանակում մարիխուանա է, իսկ կանեփի թփերը քիչ առաջ է հողից հանել: Նաև հավելել է, որ այդ ամենն անձնական օգտագործման համար է:
Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են:
Նմանատիպ հոդվածներ
Թալանել են Chanel-ի բուտիկը
Անհայտ անձինք մեքենայով ներխուժել ու թալանել են Chanel-ի բուտիկը Փարիզի կենտրոնում:Չորս տղամարդ մեքենայով փակել են խանու...
Ջրային փրկարարները գետն ընկած մեքենայից երկու դի են դուրս բերել
Հունիսի 8-ին, ժամը 22.26-ին, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Մ-...
Փակ ճանապարհներ․ Վանաձոր - Ալավերդի - Այրում - Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կա...
Լեհաստանում զենքի գործարանում պայթյուն է տեղի ունեցել
Հզոր պայթյուն է տեղի ունեցել Լեհաստանի հարավ-արևելքում գտնվող Սվենտոկշիսկ վոևոդության Mesko զինագործական գործարանում: Այ...