Հայտնաբերվել է 64-ամյա բնակչի դի՝ իր տանը
Այսօր՝ մայիսի 27-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Օձուն գյուղում սպանություն է տեղի ունեցել։
Մինչ ոստիկանները կժամանեն դեպքի վայր, «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Օձուն գյուղի 5-րդ փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել է տղամարդու դի։
Ժամանած ոստիկանները նշված տան միջանցքում, գլխի շրջանում ստացած հարվածի հետքերով, հայտնաբերել են նույն տան բնակիչ 64-ամյա Լ. Խեչումյանի դին։
Shamshyan.com-ի տեղեկություններով, դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ գլխին առկա է հարվածի 3 հետք։
Նմանատիպ հոդվածներ
Աղետի ժամանակ կյանքից հեռացել է «Սպայկա» ընկերության բեռնատարի վարորդը
«Սպայկա» ընկերության հայտարարությունը․ «Խորը վշտով տեղեկացնում ենք, որ Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետի ժամա...
Ո՞ր ճանապարհներն են փակ Դեբեդ գետի վարարման հետևանքով
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Դեբեդ գետի վարարման հետևանքով փակ են Ձորագ...
Երևանում՝ դպրոցի մոտ, ծեծկռտուք է տեղի ունեցել․ կռվի մասնակիցները անչափահասներ են․ կա վիրավոր
Shamshyan -ի տեղեկություններով մայիսի 22-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործ...
19-ամյա վարորդը «Tesla»-ով մխրճվել է կիսամաշված անվադողերի մեջ
Երեկ՝ մայիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 19-ամյա Աշոտ Առաքելյանը իր...