Երևանում՝ դպրոցի մոտ, ծեծկռտուք է տեղի ունեցել․ կռվի մասնակիցները անչափահասներ են․ կա վիրավոր
Shamshyan -ի տեղեկություններով մայիսի 22-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հայտնել են, որ Ամիրյան փողոցի 9 հասցեում գտնվող Եղիշե Չարենցի անվան դպրոցի մոտ երեխաների կողմից ծեծի ենթարկելու և որովայնի շրջանում հարված ստանալու հետևանքով շտապօգնության 02 խումբը «Պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի երեխայի։
Աղբյուրի հաղորդմամբ՝ տեղում ոստիկանները պարզել են, որ երեխան Երևանի բնակիչ 15-ամյա Ա․ Ք․-ն է։
Ոստիկանների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ա. Ք․-ին ծեծի են ենթարկել Երևանի բնակիչներ 14-ամյա Հ․ Պ․-ն, 15-ամյա Ա․ Գ․-ն, 15-ամյա Վ․ Ս․-ն, 15-ամյա Պ․ Մ․-ն և 15-ամյա Մ․ Ե․-ն:
Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Նմանատիպ հոդվածներ
Աղետի ժամանակ կյանքից հեռացել է «Սպայկա» ընկերության բեռնատարի վարորդը
«Սպայկա» ընկերության հայտարարությունը․ «Խորը վշտով տեղեկացնում ենք, որ Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետի ժամա...
Ո՞ր ճանապարհներն են փակ Դեբեդ գետի վարարման հետևանքով
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Դեբեդ գետի վարարման հետևանքով փակ են Ձորագ...
Հայտնաբերվել է 64-ամյա բնակչի դի՝ իր տանը
Այսօր՝ մայիսի 27-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
19-ամյա վարորդը «Tesla»-ով մխրճվել է կիսամաշված անվադողերի մեջ
Երեկ՝ մայիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 19-ամյա Աշոտ Առաքելյանը իր...