8 տարի շարունակ աշխատավարձ են վճարել չաշխատող 27 անձի․ մանրամասներ
Չափագիտության ազգային ինստիտուտում 8 տարի շարունակ աշխատավարձեր են դուրս գրվել 27 անձանց անուններով, ովքեր իրականում ոչ աշխատանքի են հաճախել, ոչ էլ աշխատանքային պարտականություններ կատարել։ ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը հայտնում է, որ ինստիտուտի նախկին պաշտոնատար անձինք 2010-2018 թթ․ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ 27 աշխատակիցների հրամանագրել են տարբեր հաստիքներում:
Տեղյակ լինելով վերջիններիս կողմից աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքի մասին` վերոնշյալ անձինք կազմել, հաստատել և վավերացրել են աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր, աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր՝ դրանցում ներառելով ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ աշխատակիցների կողմից աշխատանքի հաճախելու, իրենց գործառութային պարտականությունները կատարելու վերաբերյալ։
Արդյունքում՝ պետական բյուջեից դուրս է գրվել առանձնապես խոշոր չափերի գումար: Դեռ 2020թ․ նախաձեռնվել են քրեական վարույթներ յուրացնելու կամ վատնելու, ինչպես նաև փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու հոդվածներով։
2024 թվականի մայիսի 20-ին «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության նախկին տնօրեններ Ե.Չ.-ի և Վ.Ս.-ի կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 51 մլն 227 հազար դրամ վնասը:
Նմանատիպ հոդվածներ
Շուռնուխ․ ադրբեջանցիների հետ կիuված գյուղում կյանքը կանգ է առել, ապրելու մասին, 4 տարի է, մոռացել են․ MediaHub
MediaHub-ը գրում է․ «Հիմա, երբ ամբողջ լրահոսը Տավուշի սահմանազատման ու սահմանագծման գործընթացի մասին է, Սյունիքի մարզի՝...
Շենգենյան վիզաները հունիսից կթանկանան
Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարությունը հայտնել է կարճաժամկետ կացության համար շենգենյան վիզաների ձևակերպմ...
Հասարակական տրանսպորտի աշխատանքը վերականգնվե՞լ է․ պարզաբանում են քաղաքապետարանից
Հասարակական տրանսպորտի աշխատանքն ամբողջությամբ վերականգնվել է: Այս մասին Auroranews-ին հայտնեցին Երևանի ք...
Քաղաքապետարանի պարզաբանումը՝ ճանապարհային նշանի ոչ տեսանելի վայրում տեղադրված լինելու մասին
Auroranews-ը կապ հաստատեց քաղաքապետարան՝ Հրազդանի կիրճում ճանապարհային նշանի ոչ տեսանելի վայրում տեղադրված լինելու վերաբ...