Զելենսկին՝ Խարկովի մարզում տիրող իրավիճակի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Խարկովում գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի նիստ է անցկացրել, որի ընթացքում զինվորականների հետ քննարկել Է Խարկովի մարզում տիրող իրավիճակը: Այս մասին Ուկրաինայի առաջնորդը գրել է Telegram-ի իր ալիքում։
Զելենսկու խոսքով՝ ինքը լսել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու և այլ զորահրամանատարների զեկույցը։
«Մանրամասն վերլուծել ենք մարտական իրավիճակի հեռանկարները, սպառնալիքներն առաջիկա օրերին և շաբաթներին», - նշել է գերագույն գլխավոր հրամանատարը:
Զելենսկու խոսքով՝ այսօրվա դրությամբ Խարկովի մարզում իրավիճակը «ընդհանուր առմամբ վերահսկելի է», սակայն Խարկովի «ուղղությունը մնում է չափազանց բարդ»։
Մայիսի 16-ին ՌԴ Հանրային պալատին կից նոր տարածաշրջանների ինտեգրման համակարգող խորհրդի համանախագահ Վլադիմիր Ռոգովը հայտարարել է, որ ռուսական բանակը հարձակում է իրականացնում Խարկովի մարզում՝ «սանիտարական գոտի» ստեղծելու և Ուկրաինայի զինված ուժերը Բելգորոդի մարզի սահմաններից հետ մղելու համար:
Մայիսի 15-ին Զելենսկին Խարկովի մարզում ռուսական հարձակման ֆոնին հանձնարարեց հետաձգել իր մասնակցությամբ բոլոր միջազգային միջոցառումները։ Նույն օրը Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ ուկրաինական զորքերը «մանևր են կատարել» և Խարկովի մարզի Վոլչանսկի և Լուկյանցիների շրջաններում նահանջել են «ավելի շահավետ դիրքեր»:
Նմանատիպ հոդվածներ
Կիրանցի 2 բնակելի տուն՝ Ադրբեջանում, ադրբեջանական գյուղերի 25 տուն՝ Հայաստանում. Radar Armenia
Ըստ Radar Armenia-ի տեղեկությունների` սահմանազատման արդյունքում ադրբեջանական Բաղանիս-Այրում, Աշաղ Ասքիպարա և Խեյրիմլի գյ...
Ոuտիկանները լցվել են դպրոց. Սրբազանին աջակցելու համար աշխատանքից ազատnւմ են Բյուրականի դպրnցի տնօրենին․ MediaHub
Բյուրականի միջնակարգ դպրոցում լարված վիճակ է, ընդդիմադիր հայացքների համար տնօրենին ազատում են աշխատանքից։ Այդ մասին Medi...
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները սպասում են ինչ-որ վատ իրադարձության. Կիրանցի բնակիչը նշում է՝ անորոշության մեջ են
«Անորոշության մեջ ենք, մեզ ոչինչ չեն ասում, երևի էլի ձեզանից ենք իմանալու, դուք կիմանաք կգրեք ու մենք կկարդանք՝ այն չարա...
Մի ծանրակշիռ ուժ մեզ աջակցում է. Բագրատ Սրբազան
Այսօր հանդիպել եմ Սուրեն Սուրենյանցին, Հայաքվե նախաձեռնության անդամներին, եզդիական համայնքին: Պաշտոնաթող նախագահների հետ...