«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումն ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»

2023 թվականին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում ջրի կորուստը կազմել է 63,1%, իսկ չհասութագրված, արտոնագրված (ապօրինի օգտագործված) ջուրը՝ 6,3% (ընդհանուր՝ 69․4% ջրակորուստ):


Այս տեղեկությունը «Հետք»-ին փոխանցել է Ջրային կոմիտեն, որը խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություն իրականացնող ֆրանսիական «Վեոլիա Օ Կոմպանի Ժեներալ Դեզ Օ» ընկերության հետ Հայաստանի կառավարության անունից վարձակալության պայմանագիր կնքած կողմն է։ Պայմանագրով վարձակալության 15 տարիներին Ջրային կոմիտեն (ՋԿ) պետք է վերահսկի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի պարտավորությունների կատարումը։


Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր 76-80%։ Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունը ստանձնած ֆրանսիական ընկերության բիզնես պլանում ներկայացված է նաև ջրի կորուստը նվազեցնելու ժամանակացույցը։ 2023թ․-ին այն պետք է կազմեր 64%, իսկ պայմանագրային կառավարման ավարտին՝ 2031թ․-ին, նախատեսվում է ջրի կորուստը նվազեցնել մինչև 46%:


2023թ․-ը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի պայմանագրային կառավարման 7-րդ տարին է, և ներկայացրած ցուցանիշը՝ 69․4% ջրի կորուստը, նախատեսվածից բարձր է 5,4%-ով։ Ջրի կորուստը նվազեցնելու սահմանված ցուցանիշը չապահովելը բացատրություն պետք է ունենա, սակայն «Վեոլիա Ջուր»-ն իր կառավարման 8 տարիներին երբևէ չի պահպանել պայմանագրով և լիցենզիայով ստանձնած՝ հանրությանը հաշվետու լինելու պարտավորությունը։ Այդ պարտավորությունը նաև Ջրային կոմիտեն ունի, սակայն այս կառույցը նույնպես հանրային գործունեություն չի իրականացնում։


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Քաղաքականություն