Մակրոնը խոսում է Ուկրաինա զորք ուղարկելու մասին ՝ հանուն իր էգոյի .Մարին Լե Պեն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բարձրացնում է Ուկրաինա հնարավոր զորքեր ուղարկելու հարցը ՝ հանուն սեփական էգոյի եւ իր իմիջի բարելավման: Այդ մասին երկուշաբթի Ֆրանսիայի խորհրդարանում հայտարարել է «ազգային միավորում» կուսակցության խմբակցության ղեկավար Մարին Լե Պենը:
Ավելի վաղ Մակրոնը Economist պարբերականին տված հարցազրույցում հայտարարել էր, որ չի բացառում Ուկրաինա զորք ուղարկելու հնարավորությունը, եթե ՌԴ-ն ճեղքի ռազմաճակատի գիծը և խնդրանք լինի Ուկրաինայի կողմից: Նրա խոսքով՝ «Եվրոպական Միության շատ երկրներ համաձայնել են զորքեր ուղարկելու Ֆրանսիայի մոտեցմանը: Մինչ այդ հաղորդվում էր, որ Ֆրանսիայի առաջնորդը նեղ շրջանակում փետրվարին հայտարարել էր, որ այս տարի ստիպված կլինի տղաներին ուղարկել Օդեսա:
«Պատերազմը ամենավատ բանն է, որ կարող է պատահել ժողովրդի և երկրի հետ, և ես զարմացած ինչ հեշտությամբ է Էմանուել Մակրոնը խոսում (այդ մասին): «Ես պետք է տղաներին ուղարկեմ Օդեսա», այո, ես խոսում եմ հենց խոսքի թեթևության մասին, քանի որ խոսքը մեր զինվորների կյանքի մասին է... Նա ցանկանում է զորքեր ուղարկել հանուն սեփական էգոյի, անձնական իմիջի», - ասել Է Լե Պենը RMC ռադիոկայանի եթերում։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանն ու Ադրբեջանն ընդհանուր մի բան ունեն․ Վաալ․ «Ազատություն»
Ռուսներն իսկապես ցանկանում են մաս կազմել հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացին և ռուս սահմանապահներին տեղափոխել Հայ...
Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան
Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը այս պահին երթով գնում է դեպի Հրազդան։ «Մեր երթը նաև ինքնամաքրումի մասին է, այս երթը բ...
«Իրական Հայաստան»․ Փաշինյանի՝ ասուլիսին ցուցադրած սահիկների հետնապատկերում Արագածն է
Ուղիղ 6 տարի առաջ մեր քաղաքական թիմը եւ ես ստանձնեցինք ՀՀ կառավարումը, այդ պահին մեր առաջնային խնդիր ենք համարել այն օրա...
Հայաստանն ու Հունգարիան երկու համաձայնագիր են ստորագրել
Արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Բուդապեշտ այցի ընթացքում Հայաստանն ու Հունգարիան երկու համաձայնագիր են ստորագրել, հայտն...