Հայաստանն ու Ադրբեջանն ընդհանուր մի բան ունեն․ Վաալ․ «Ազատություն»
Ռուսներն իսկապես ցանկանում են մաս կազմել հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացին և ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է ղարաբաղյան հակամարտության մասնագետ, Քարնեգի հիմնադրամի ավագ փորձագետ Թոմաս դը Վաալը:
«Ռուսներն իսկապես ցանկանում են մաս կազմել հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացին Արտաքին գործերի նախարար Լավրովն ասել է՝ «գիտեք, մենք ունենք լավագույն քարտեզները։ Այսպիսով, դուք պետք է գաք մեզ մոտ՝ որոշելու, թե որտեղով է անցնում սահմանը»: Եվ այստեղ օրակարգն այն է, որ ուզում են ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին։ Դուք, ի հարկե, ունեք ռուս սահմանապահներ Թուրքիայի սահմանին, Իրանի սահմանին։ Նրանք շատ են ուզում, որ այդ սահմանապահները լինեն նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին», - ասել է Թոմաս դը Վաալը:
Վերջինիս կարծիքով՝ Հայաստանն ու Ադրբեջանն ընդհանուր մի բան ունեն. երկուսն էլ չեն ցանկանում, որ ռուս սահմանապահները այնտեղ լինեն:
«Այսպիսով, կրկին, կարծում եմ, պարոն Փաշինյանի կողմից այս ժեստը, այս գյուղերի վերադարձը պետք է դիտարկել որպես Ռուսաստանին հետ մղելու փորձի մի մաս: Միևնույն ժամանակ, կա մի կարևոր բան, որի մասին մենք պետք է խոսենք, մենք ամեն անգամ խոսում ենք դրա մասին, բայց դա դեռևս աներևակայելի կարևոր է: Սա այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» է՝ Մեղրիով Նախիջևան տանող երթուղին։ Ես բավականին անհանգստացած եմ, որ այս հարցում Ռուսաստանն ու Ադրբեջանը համագործակցում են», - եզրափակել է փորձագետը:
Նմանատիպ հոդվածներ
Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան
Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը այս պահին երթով գնում է դեպի Հրազդան։ «Մեր երթը նաև ինքնամաքրումի մասին է, այս երթը բ...
Հայաստանն ու Հունգարիան երկու համաձայնագիր են ստորագրել
Արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Բուդապեշտ այցի ընթացքում Հայաստանն ու Հունգարիան երկու համաձայնագիր են ստորագրել, հայտն...
Մակրոնը խոսում է Ուկրաինա զորք ուղարկելու մասին ՝ հանուն իր էգոյի .Մարին Լե Պեն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բարձրացնում է Ուկրաինա հնարավոր զորքեր ուղարկելու հարցը ՝ հանուն սեփական էգոյի եւ իր...
Որպես վարչապետի թեկնածու Թաթոյանի անունն է շրջանառվում․ նրա մեկնաբանությունը
Ես չեմ եկել այս հարցը քննարկելու, եկել եմ Բագրատ Սրբազանին և բոլոր նրանց, ովքեր իրենց իրավունքների համար պայքարում են, ա...