Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը
Ռուսաստանի կառավարությունը մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ն արգելել է եղեգից և ճակնդեղից ստացվող շաքարի, ինչպես նաև քիմիապես մաքուր սախարոզայի արտահանումը։ Այս մասին հայտնում է կառավարությունն իր տելեգրամյան ալիքում:
«Որոշումն արվում է պարենի ներքին շուկայում կայունության պահպանման նկատառումներով», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ ԵԱՏՄ երկրներին հնարավոր կլինի որոշակի ծավալի շաքար մատակարարել։ Մասնավորապես, Հայաստան թույլատրվում է արտահանել 28, Բելառուս՝ 5, Ղազախստան՝ 120, իսկ Ղրղզստան՝ 28,5 հազար տոննա շաքար։ ՌԴ գյուղատնտեսության նախարարությանը հանձնարարվել է այդ ծավալները բաշխել արտահանողների միջև։
Նշվում է, որ շաքարի արտահանման ժամանակավոր արգելքի մասին որոշումը դեռ ապրիլի 5-ին հաստատվել է ՌԴ տնտեսական զարգացման և ինտեգրման կառավարական հանձնաժողովի մաքսային, սակագնային և ոչ սակագնային կարգավորման, արտաքին առևտրի պաշտպանիչ միջոցների ենթահանձնաժողովի նիստում։
Մարտ ամսին Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունը հայտնել էր, որ 2023 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2024 թվականի փետրվարի վերջ այդ երկիրն արտահանել է ավելի քան 700 հազար տոննա շաքար, ինչը 3,3 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Նախարարության հաղորդմամբ՝ արտահանման սահմանափակումը թույլ կտա պահպանել փոխադրվող պահուստների բավարար ծավալը և ԵԱՏՄ-ի գործընկերներին ապահովել շաքարով։
Գերատեսչությունում նշել են, որ ռուսական շաքարն ամենամատչելիներից է աշխարհում, ինչը խթանում է դրա նկատմամբ պահանջարկը համաշխարհային շուկայում։ Այս տարի զգալիորեն ընդլայնվել է ռուսական շաքարի մատակարարումների աշխարհագրությունը։ Մասնավորապես, այն սկսել են ներմուծել Թուրքմենստանը, Աֆղանստանը, Թուրքիան, Հյուսիսային Կորեան և Սենեգալը:
Նմանատիպ հոդվածներ
Որքան վնաս Է հասցվել Ուկրաինական էներգահամակարգին ՌԴ հարվածների հետևանքով
Վերջին ամիսներին ռուսաստնյան զորքերը ավելի քան 1 միլիարդ դոլարի վնաս են հասցրել ուկրաինական էներգահամակարգին: Այս մասին...
Հրապարակվել է ապրիլին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը
Հայաստան ապրիլ ամսին այցելել է 163 հազար 970 զբոսաշրջիկ: Զբոսաշրջային կոմիտեն հրապարակել է ապրիլին դեպի Հայաստան զբոսաշր...
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
ՀՀ ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը։Ըստ այդմ, խոշոր հարկատուների ցուցակը գլխա...
Հայտնի է` 2024-ի 1-ին եռամսյակում Թուրքիայից Հայաստան արտահանմանումը որքան է կազմել
Թուրքիայի առևտրի նախարարությունը և արտահանողների խորհուրդը հրապարակել է 2024-ի առաջին եռամսյակում կատարված արտահման ծավա...