ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես աջակցում եմ ճշմարտությանը, դուք ու՞մ եք աջակցում․ Սրբազանը՝ ոստիկանության պետի տեղակալին
Առավոտյան ՀՀ փոխոստիկանապետը տարածքի ոստիկանության հետ մոտեցել է բողոքի ցույցի մասնակիցմերին զգուշացրել, որ հանրապետության նշանակության մայրուղին փակելը հասարակական կարգի խախտում է։
Բանակցությունները բնակիչների հետ սկսվել են առսվոտյան մոտ 9:15-ին։ Ցուցարարներին միացած Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը ոստիկանությանն ասաց, որ համայնքի բնակիչները ՀՀ քաղաքցիներ են, նրանց ստել են երկրի իշխանություններն ասելով, որ երկրի սահմանն անցնում է Կիրանց գյուղի միջով , իսկ դա ՀՀ օրենսդրության, սահմանադրության խախտում է և ոստիկանության գործը նման ստեր ասողներին ձերբակալելն է։
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի բնակիչները փակել են Երեւան-Նոյեմբերյան ճանապարհը՝ բողոքելով Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ որոշման դեմ, ըստ որի՝ «նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջեւ սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չեմ բացառում, որ Տավուշում կհայտնվեն նշաններ, որի մի կողմում գրված կլինի ՀՀ, մյուս կողմում՝ Ադրբեջան․ Փաշինյան
Չեմ բացառում, որ Տավուշում սահմանագծերին կհայտնվեն սահմանային որոշակի նշաններ, որի մի կողմում գրված կլինի Հայաստանի Հանր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Հակոբյանը դստեր հետ Ծիծեռնակաբերդում է․ մարդիկ վանկարկում են «Նիկոլ ցեղասպան»
Քիչ առաջ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը՝ փոքր դստեր հետ: Նրանց ուղեկց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կիստաների, գիշերամիզության և մի շարք այլ դեպքերում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինի
ՀՀ պաշտպանության նախարարությունը կկրճատի այն հիվանդությունների ցանկը, որով զորակոչի ենթակա անձինք ոչ պիտանի են ճանաչվում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքացիները փակել են Երևանի Չարենց փողոցի սկզբնամասը
Քիչ առաջ քաղաքացիները փակել էին Երևանի Չարենց փողոցի սկզբնամասը:Այս կերպ քաղաքացիներն իրենց աջակցությունն են հայտնում Տա...